բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Սոֆորա (լատին․՝ Sophora), սոփոր, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի կամ թփերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 62 (այլ տվյալներով՝ 70) տեսակ։
Սոֆորա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Sophoreae |
Ցեղ | Սոֆորա (Sophora) L., 1753 |
Տերևները կենտ-փետրաձև են, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն, վարդագույն, կապտամանուշակագույն։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ հուրան։ Տարածված արևադարձային, մերձարևադարձային, հազվադեպ՝ բարեխառն գոտիներում։
Հայաստանում՝ 1 տեսակ՝
Փռված սաղարթով ծառ է, բարձրությունը՝10-12 (25) մ։ Տերևները կենտփետրաձև են, փայլուն։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ դեղնասպիտակավուն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոաոոսին։
Պտուղը մսալի, գլանաձև, բազմասերմ ունդ է։ Սերմերն օվալաձև են կամ էլիպսաձև։ Բազմանում է սերմերով։
ՀԽՍՀ-ում բնական պայմաններում հանդիպում է աղվեսապոչ սոֆորա (sophora alopecuroides)։ Աղվեսապոչ սոֆրա կամ դառը բիանը մինչև 1 մ բարձրությամբ, կանգուն ցողուններով բազմամյա խոտաբույս է։ ՀԽՍՀ-ում տարածված է Լոռու, Շիրակի, Ապարանի, Վայքի և Արարատյան հարթավայրի շրջաններում։ Դժվար արմատախիլ եղող չարորակ մոլախոտ է։ Աղվեսապոչ սոֆորայի սերմերով վարակված հացահատիկի ալյուրը դառն է և թունավոր։
Անտառա-մշակույթներում հանդիպում է ճապոնական սոֆորա (sophra japonica)։ Ճապոնական սոֆորա մինչև 12 մ բարձրությամբ, ցրված սաղարթով դեկորատիվ ծառ է։ ՀԽՍՀ-ում տարածված է Արարատյան հարթավայրի, Իջևանի և Սևանի ջրավազանի շրջանների անտառա-մշակույթներում։ Սոֆորայի բոլոր տեսակներն էլ պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Կարող են օգտագործվել ժողտնտեսության մեջ՝ ինսեկտիցիդների, դեղանյութերի և ներկանյութերի ստացման համար։
Styphnolobium | |||||||||||||
| |||||||||||||
Պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, ներկատու և միջատասպան նյութեր և այլն։
Թունավոր է։ Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են արյունազեղման, շաքարախտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, այրվածքների ժամանակ և որպես վերքամոքիչ միջոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.