From Wikipedia, the free encyclopedia
Սոֆի Ֆրեմիե (Ռյուդ) (ֆր.՝ Sophie Fremiet, հունիսի 16, 1797[1], Դիժոն - դեկտեմբերի 4, 1867[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դիմանկարային նկարչուհի, քանդակագործ Ֆրանսուա Ռյուդի կինը։
Սոֆի Ֆրեմիե | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Sophie Frémiet |
Ծնվել է | հունիսի 16, 1797[1] |
Ծննդավայր | Դիժոն |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 1867[1][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Anatole Devosge? |
Աշակերտներ | Uranie Alphonsine Colin-Libour? և Adèle Kindt? |
Ամուսին | Ֆրանսուա Ռյուդ |
Ազգականներ | Louis-Gabriel Monnier? և Էմանյուել Ֆրեմյե |
ստորագրություն | |
Sophie Rude Վիքիպահեստում |
Սոֆի Ֆրեմիեն ծնվել է 1797 թվականին Դիժոնում[5]։ Մորական կողմից պապը եղել է Լուի-Գաբրիել Մոնյեն՝ Դիժոնի կերպարվեստի թանգարանի առաջին պահապանը[6]։ Հայրը՝ Լուի Ֆրեմիեն ևս հետաքրքրված է եղել արվեստով, մտերիմ է եղել ինտելեկտուալ և արվեստագետների շրջանակին։ Նա աջակցել է երիտասարդ քանդակագործ Ֆրանսուա Ռյուդին, օգնել նրան նյութապես և հաճախ հրավիրել իրենց տուն[7]։ Գեղանկարչության առաջին դասերը Սոֆին ստացել է Անատոլ Դևոժից՝ նկարիչ Ֆրանսուա Դևոժի որդուց, որի հետ մտերիմ է եղել իր պապը։ Ինքն Անատոլը եղել է Ժակ Լուի Դավիդի աշակերտը և Դիժոնի գեղարվեստի դպրոցի հիմնադիրը[7]։
Բուրբոնների վերականգնման տարիներին Սոֆիի հայրը, լինելով մոլի բոնապարտական, ստիպված է եղել լքել Ֆրանսիան։ Նա հանգրվանել է Բրյուսելում[5], որտեղ էլ նրան ուղեկցել է հովանավորյալ Ֆրանսուա Ռյուդը[6]։ Սոֆին Բրյուսելում ընդունվել է Դավիդի մոտ աշակերտելու[5], որը ևս այդ ժամանակ աքսորման մեջ էր գտնվում։ Ուսուցիչը բարձր է գնահատել Սոֆիի տաղանդը և նրան վստահել իրականացնելու իր աշխատանքների կրկնօրինակները[7]։ Սոֆին նաև մասնակցություն է ունեցել է Բրյուսելում և Անտվերպենում ցուցահանդեսների։ 1818 թվականին Սոֆին Բրյուսելի սալոնում ներկայացրել է երկու դիմանկար. առաջին իրական հաջողությունը նրան 1820 թվականին բերել է «Հիասքանչ Անտիա» նկարը[6][7]։
1821 թվականին Սոֆի Ֆրեմիեն ամուսնացել է Ֆրանսուա Ռյուդի հետ։ 1822 թվականին ծնվել է նրանց որդի Ամեդեուսը (մահացել է 1830 թվականին Փարիզում)։ Բրյուսելում Սոֆին ստեղծել է դիմանկարներ, դիցաբանական տեսարաններ և կրոնական բովանդակությամբ նկարներ։ Նա նաև ստացել է պատվերներ, այդ թվում Տերվյուրենի պալատի համար նկարներ, դուքս դ'Արենբերգի գրադարանի համար այլաբանական կերպարներ և այլն[7]։ 1826 թվականին Ֆրանսուա Ռյուդը որոշել է վերադառնալ Փարիզ։ Նա ստեղծել է Ֆրանսիայի հզոր անձանց քանդակային պատկերներ, Սոֆին ևս դիմել է պատմական գեղանկարչությանը։ Սակայն նրա սիրելի թեման մնացել է դիմանկարչությունը, ընդ որում՝ նրա դիմանկարների տաք, ռոմանտիկ ոճը հակադրվել է նկարչուհու պատմական և կրոնական նկարների խիստ ակադեմիզմի հետ։ Նա հիմնականում նկարել է ընկերներին, ընտանիքի անդամներին և մտերիմներին, ինչպես նաև պատվերներ վերցրել փարիզյան և գավառական վերնախավից[6]։
1832-1836 թվականներին Ռյուդն աշխատել է Փարիզի Հաղթական կամարի քանդակների ստեղծման վրա[6]։ Մարսելյեզ անունով կերպարի համար որպես բնորդուհի հանդես է եկել Սոֆին[8]։
1855 թվականին Ֆրանսուա Ռյուդը մահացել է։ Այրիացած Սոֆին շատ բան է արել ամուսնու հիշատակի և ժառանգության պահպանման համար։ 1867 թվականին թաղվել է ամուսնու կողքին՝ Մոնպառնասի գերեզմանատանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.