![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Meister_des_Hildegardis-Codex_002.jpg/640px-Meister_des_Hildegardis-Codex_002.jpg&w=640&q=50)
Սոֆիա (փիլիսոփայություն)
փիլիսոփայական հասկացություն / From Wikipedia, the free encyclopedia
Սոֆիա կամ գերիմաստություն (Софи́я, Прему́дрость - հին հունարեն՝ Σοφία «վարպետություն, գիտելիք, իմաստություն»; եբրայերեն՝ חכמה - խոխմա), հայեցակարգ հին և միջնադարյան փիլիսոփայության, հուդայականության, գնոստիցիզմի և քրիստոնեության մեջ, որն արտահայտում է իմաստության կամ անձնավորված (մարմնավորված) իմաստագույնի, խելացիության հատուկ գաղափար։
Սոֆիա | |
---|---|
![]() Սոֆիան միանձնուհի Հիլդեգարդ Բինգենցիի աչքերով նկարազարդումը նրա 26 առեղծվածային տեսիլքների մասին «Scivias» ձեռագրից | |
Տեսակ | անձնավորում և փիլիսոփայական հասկացություն |
Սեռ | իգական |
Հայր | Usus? |
Մայր | Memoria? |
![]() |
Նախափիլիսոփայական օգտագործման մեջ՝ ստեղծագործական ողջամիտ հմտություն (Հոմերոս); «գոյի իմացություն», «պատճառների և աղբյուրների» իմացություն (Արիստոտել)։ Արիստոտելը իմաստությունը հակադրում է փորձառությանը[1], ինչպես նաև զանզանում է այն դատողականությունից[2]։ Հուդայական կրոնական գաղափարներում տիեզերական, հաճախ իգական սեռի էակ, որը պարունակում է աշխարհի սկիզբն ու իդեալական նախատիպը. Տարայի անալոգը բուդդիզմում և Գրքի մայրը[3] իսլամում։ Քրիստոնեության մեջ դա Ինքը Քրիստոսն է՝ մարմնացած Աստված-Խոսքը։ Այնուամենայնիվ, հուդայականության և կրոնական փիլիսոփայության մեջ այն երբեմն համարվում է որպես Աստծո անձնավորված իմաստություն։ Սոֆիայի՝ որպես «Աստծո իմաստության» պատկերացումը հատկապես զարգացել է Բյուզանդիայում և Ռուսիայում։
19-20-րդ դարերի ռուսական կրոնական փիլիսոփայության մեջ Սոֆիա ուսմունքը զարգացրել են Վ. Ս. Սոլովյովը, Ս. Ն. Բուլգակովը և Պ. Ա. Ֆլորենսկին։ Վլ. Սոլովյովը «Աստվածության Սոֆիան» սահմանել է որպես Աստվածային Երրորդության միասնական սուբստանցիա, Նրա համամիասնություն (ֆր.՝ tout dans l’unite), բացարձակ միասնություն, որը կազմում է իմաստություն և, ի տարբերություն Աստծո` որպես անվերապահորեն Միակի, բազմազանություն է, որը պարունակում է մեկին (իր կողմից ստեղծված և իրեն հանգեցված)։ Այսինքն՝ մի ամբողջ, կենդանի օրգանիզմ՝ Աստծո նման հավերժ[Ն 1]։ Աստվածության Սոֆիան ծնում է անթիվ բազմությամբ հնարավորություններ և նորից կլանում դրանք[Ն 2]: Նրա գործողությունները սկսվում են «աշխարհի հոգու» (լատ.` anima mundi) ստեղծման պահին[Ն 3][5]:
Սոֆիայի լատիներեն «Sapienza» անունը տրվել է 1888 թվականին հայտնաբերված (275) Սապիենցիա աստերոիդին։