Գնոստիցիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Գնոստիցիզմ (հունարեն՝ γνωσις (գնոսիս), գիտելիք, իմացություն, ճանաչողություն), կրոնափիլիսոփայական (թեոսոֆիական) համակարգերի ամբողջություն։ Ծագել է 1-2-րդ դարեր հեթանոսական տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք է գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստոնեական ուսմունքը միացնել արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղքրիստոնեական հերետիկոսության վարդապետությունների, հելլենիզմի, պլատոնականության, նորպլատոնականության և նորպյութագորականության գաղափարների հետ։