![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/Soo_Locks-Sault-Ste_Marie.png/640px-Soo_Locks-Sault-Ste_Marie.png&w=640&q=50)
Սու Սենտ Մարի (Օնտարիո)
From Wikipedia, the free encyclopedia
Սու Սենտ Մարի, քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում՝ Սենտ Մերիս գետի վրա՝ կանադա-ամերիկյան սահմանի մոտակայքում։ Այն Ալգոմա շրջանի կենտրոնն է և Հյուսիսային Օնտարիոյի երրորդ ամենամեծ քաղաքը՝ զիջելով միայն Սադբերի և Թանդեր Բեյ քաղաքներին։
Բնակավայր | ||
---|---|---|
Սու Սենտ Մարի | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1888 թ. | |
Մակերես | 223,24 կմ² | |
ԲԾՄ | 190 մետր | |
Բնակչություն | ▼73 368 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 705 | |
| ||
Տարածքի բնիկ անիշինաաբե խմբին պատկանող օջիբվե բնակիչները այս տարածքը կոչում են Բաավիթիգոնգ (Baawitigong), որը նշանակում է «սահանքների վայր»։ Նրանք այս տարածքը օգտագործել են Սենտ Մերիս սահանքներում բելուգայի որսի շրջանում՝ որպես շրջանային հանդիպումների վայր։
Հարավում՝ գետի այն կողմում ԱՄՆ-ի տարածքն է և Միչիգանի նույնանուն քաղաքը։ Այս երկու համայնքները մեկ քաղաքի կազմում են եղել մինչև 1812 թվականի Անգլո-ամերիկյան պատերազմից հետո կնքված նոր պայմանագիրը, որով էլ սահմանվել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը այս տարածքում։ 20-րդ դարում քաղաքները միավորվել էն Ինտերնացիոնալ կամրջի շնորհիվ, որը Միչիգանի կողմից Ինտերսթեյթ 75-ը միացնում է Օնտարիոյի կողմից Հուրոն փողոցին։ Մեծ լճերի համակարգով բեռնափոխադրումները շրջանցում են Սենտ Մերիսի սահանքները ամերիկյան Սու Լոքերի միջոցով, որն աշխարհում ամենածանրաբեռնված ջրանցքն է տոննաժի առումով, մինչդեռ փոքր զբոսաշրջային նավերը օգտվում են կանադական Սու Սենտ Մարիի ջրանցքից։
Ֆրանսիացի գաղութարարները գետի սահանքները կոչել են Սուս դե Սենտ Մարի, հենց այստեղից էլ ծագել է գյուղի անունը։ Սենտ Մերիս գետի սահանքներն ու կասկադները Սուփերիոր լճի մակարդակից իջնում են ավելի քան 6 մ դեպի ստորին լճերի մակարդակ։ Հարյուրավոր տարիներ առաջ սա դանդաղեցրել է ջրային բեռնափոխադրումների ընթացքը՝ պահանջելով նավերի և բեռների ցամաքային փոխադրում մի լճից մյուսը։
2016 թվականի տվյալներով քաղաքն ունի 73 368 բնակչություն։
Բնիկների բնակավայրերը՝ հիմնականում օջիբվե խմբի, այստեղ գոյություն են ունեցել ավելի քան 500 տարի։ 17-րդ դարի վերջին ֆրանսիացի ճիզվիտները Կանադայի բնիկների գյուղում առաքելություն են իրականացրել՝ որպես միսիոներներ։ Դրան հաջորդել է մորթու առևտրի կետի և ավելի մեծ բնակավայրի զարգացում։ Այն համարվել է մեկ միասնական համայնք և Կանադայի մաս մինչև 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմը։ Դրանից հետո ԱՄՆ-ը արգելել է բրիտանացի առևտրականներին իր տարածքում գործել, և գետով բաժանված շրջանները սկսել են զարգանալ որպես երկու առանձին համայնքները՝ երկուսն էլ կոչվելով Սու Սենտ Մարի[2]։