Սու-25
From Wikipedia, the free encyclopedia
Սու-25 (ըստ ՆԱՏՕ-ի կոդիֆիկացիայի՝ Frogfoot), խորհրդային զրահապատ մինչձայնային գրոհիչ է։ Ռուսաստանի զորքերում ստացել է «Գրաչ» մականունը։
Սու-25 | |
---|---|
Ռուսական Սու-25 ինքնաթիռ | |
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | attack jet? |
Օգտագործվում է ինչպես | close air support? և ավիաաջակցություն մեծ խորության վրա |
Շարժիչ | Р-95Ш |
Զենք | Gryazev-Shipunov GSh-30-2?, Kh-23?, Kh-25?, Kh-28?, Kh-29?, Կ-13 (ավիացիոն հրթիռ), R-60, S-24?, S-25?, անկառավարելի ռումբ և KAB-500L? |
Ստեղծող | «Սուխոյ» ԿԲ |
Արտադրող | Sukhoi?, Tbilisi Aircraft Manufacturing? և Ulan-Ude Aviation Plant? |
Գլխավոր կոնստրուկտոր | Պ.Օ. Սուխոյ Ե.Ա. Իվանով |
Առաջին թռիչք | փետրվարի 22, 1975 |
Շահագործման սկիզբ | 1981 |
Շահագործողներ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր, ՌԴ ռամաօդային ուժեր, National Air Force of Angola?[1][2][3], ՀՀ ռազմաօդային ուժեր[1], Ադրբեջանի ռազմաօդային ուժեր[1][4], Belarusian Air Force and Air Defense Force?[1][4], Ուկրաինայի ռազմաօդային ուժեր և Sudanese Air Force? |
Արտադրման թվականներ | 1978-ից |
Միավոր արտադրված | մոտ 1320 |
Միավորի արժեք | 3[5]— 10 մլն. ԱՄՆ դոլար |
Տարբերակներ | Սու-39 Սու-25ՈՒՏԳ Սու-28 |
ՆԱՏՈ-ի կոդ | Frogfoot |
Sukhoi Su-25 Վիքիպահեստում |
Նախատեսված է կռվի դաշտում ցամաքային զորքերի անուղղակի օգնության համար ցերեկային և գիշերային պայմաններում թիրախի ուղղակի տեսանելիության ժամանակ, ինչպես նաև հանձնարարված կորդինատներով օբյեկտների շուրջօրյա ոչնչացման համար՝ ցանկացած եղանակային պայմաններում։ Սու-25-ն առաջին անգամ օդ է բարձրացել 1975 թ․ փետրվարի 22-ին։ Այս տեսակի ինքնաթիռները շահագործվում են 1981 թվականից, մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններում և շահագործվելու են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից առնվազն մինչև 2020 թ․[6]։ 2009 թ․ հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի համար այս տեսակի գրոհիչների գնման վերսկսման մասին[7]։