From Wikipedia, the free encyclopedia
Սուրճ ֆրապե (ֆր.՝ frappé), կաթի փրփուրով ծածկված հունական խմիչք։ Այն ծագել է Հունաստանում, ավելի հայտնի է Կիպրոսում և Հունաստանում։
Սուրճ ֆրապե | |
---|---|
Ծագման երկիր | Հունաստան[1][2] |
Բաղադրամասեր | ջուր, շաքար, սուրճ |
Frappé coffee Վիքիպահեստում |
Խմիչքն առավել շատ հայտնի է ֆրանսիական անունով` ֆր.՝ frappé ։ Այն կապված է Ամերիկյան «Գրանիտա» խմիչքի տարատեսակների հետ[3]։
1957 թ. Սալոնիկ քաղաքում կազմակերպված Միջազգային վաճառաշուկայի ընթացքում[4] Nestlé ընկերության համանախագահ Յանիս Դրիտսասը ներկայացրեց նոր շոկոլադե խմիչք, որը կարելի էր պատրաստել շատ արագ՝ օգտագործելով կաթ։ Դիմիտրիոս Վակոնդիոսը, ցանկանալով ընդմիջման ժամանակ պատրաստել լուծվող սուրճ, բայց չկարողանալով գտնել տաք ջուր, որոշեց պատրաստել սառը ջրով։ Նա այն պատրաստել է շաքարով և ջրով։ Եվ նա առաջին անգամ պատմության մեջ ստացավ «фраппе» սուրճը։
Ֆրապե սուրճը պատրաստվում է հարիչով՝ ավելացնելով մեկ կամ երկու բաժին սուրճ, շաքարավազ և մի փոքր քանակությամբ ջուր։ Ֆրապեն կարելի է պատրաստել նաև տարբեր լիկյորներով[4], շոկոլադով և պաղպաղակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.