From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Պողոսի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura), Հռոմի չորս հայրապետական բազիլիկներից մեկը։ Գտնվում է Ավրելիանոսի պատից դուրս, «հավերժական քաղաքի» հարավային մասում։ Հռոմի յոթ ուխտավոր բազիլիկների ցանկում է։ Գրավում է ողջ աշխարհի քրիստոնյա ուխտավորներին, ովքեր գալիս են երկրպագելու Պողոս առաքյալի մասունքները, որոնք գտնվում են այս եկեղեցում։ 1980 թվականից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Սուրբ Պողոսի բազիլիկ իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մեծ բազիլիկ, պապական բազիլիկա, ծխական եկեղեցի, տեղական հատուկ եկեղեցի, հայրապետական բազիլիկ, abbey church? և former cathedral? |
Երկիր | Վատիկան |
Տեղագրություն | Վատիկան |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ և Territorial Abbey of Saint Paul Outside the Walls? |
Մասն է | Հռոմի պատմական կենտրոն, Extraterritorial properties of the Holy See?, Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ և Abbey of Saint Paul Outside the Walls? |
Կազմված է | Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Պողոս առաքյալ |
Անվանված | Պողոս առաքյալ |
Ճարտարապետ | Լուիջի Պոլետտի |
Հիմնադիր | Կոստանդիանոս Ա Մեծ |
Ճարտարապետական ոճ | վաղքրիստոնեական ճարտարապետություն |
Basilica of Saint Paul Outside the Walls Վիքիպահեստում | |
vatican.va/various/basiliche/san_paolo/index_en.html |
Բազիլիկը հիմնադրվել է Կոստանդիանոս կայսեր կողմից այն վայրում, որտեղ ենթադրաբար թաղվել է Պողոս առաքյալը։ 386 թվականին Թեոդոսիոս Ա Մեծը, համարելով, որ այդ եկեղեցին հարիր չէ այդքան սուրբ վայրին, սկսեց կառուցել ավելի ազդեցիկ եկեղեցի։ Երբ Լեո I Պապն ավարտեց շինարարությունը, Հռոմում դրանից առավել ընդարձակ բազիլիկ չկար։ Գրիգոր I Պապի օրոք եկեղեցուն կից գործում էին երկու վանքեր՝ արական և իգական։ 10-րդ դարում բազիլիկն ու շրջակա վանքերը հանձնվեցին կլյունիական վանականներին։ Գրիգորն այստեղ քահանա էր և եկեղեցուն նվիրեց բրոնզե դռներ (բյուզանդական աշխատանք)։ 1220-1241 թվականներին կառուցվեց գոթիկայի ոճով ձևավորված վայելչագեղ բակ։ Ի տարբերություն մյուս պատրիարքային եկեղեցիների՝ Սուրբ Պողոս բազիլիկը էական փոփոխությունների չի ենթարկվել ոչ՛ Վերածննդի ժամանակաշրջանում, ոչ էլ բարոկկոյի։ Սակայն 1823 թվականի հուլիսի 15-ին գրեթե ամբողջությամբ այրվել է։ Տաճարի վերականգնումը շարունակվեց մինչև 1840 թվականը, ընդ որում վերակառուցվեց բոլորովին նոր կլասիկ ճակատամաս։ Բեմը վերստեղծելու համար Նիկոլայ I կայսրը մալաքիտ և լազուրիտ ուղարկեց։ 1854 թվականին կայացավ տաճարի կրկնակի օծումը։ Վերականգնվելուց հետո տաճարն ուներ 132 մ երկարություն, 65 մ լայնություն և 30 մ բարձրություն[1]։ 1890-1928 թվականներին կառուցվեց 146 գրանիտե սյուն, որոնք շրջապատում էին տաճարի արևմտյան բակը։ Կենտրոնում կանգնեցվեց Պողոս առաքյալի արձանը։ Բազիլիկի բնորոշ առանձնահատկություններից մեկը Հռոմի բոլոր Պապերի դիմանկարների պատկերասրահն է։
Ըստ ավանդույթի Սուրբ Պողոսի մարմինը թաղվել է իր նահատակության վայրից 2 մղոն հեռու։ Տեղում կանգնեցվել է հուշարձան, որն արագ դարձել է հարգանքի տուրքի վայր[2]։ Կոստանդիանոս Ա Մեծը հուշարձանի տեղում կանգնեցրեց բազիլիկ, և այն զգալիորեն ընդարձակվեց Թեոդոսիոս Ա Մեծի կողմից 386 թվականին։ Այժմ կառույցը հայտնի է որպես Սան Պաոլո ֆուորի լե Մուրա։ 4-րդ դարի ընթացքում Պողոս առաքյալի մնացուկները, բացառությամբ՝ գլխի, տեղադրվել են քարատապանում։ (Ըստ եկեղեցական ավանդույթի գլուխները պահվում էին Լատերանում:) Քարատապանը ուներ 2,55 մ երկարություն, 1,25 մ լայնություն և 0,97 մ բարձրություն։ Պողոս առաքյալի գերեզմանը մարմարե շիրմաքարի տակ է բազիլիկի նկուղում, բեմի տակ (1.37մ)։ Շիրմաքարի վրա լատիներենով մակագրված է՝ «PAULO APOSTOLO MART» (առաքյալ և նահատակ Պողոսին)։ 1823 թվականի հրդեհից հետո քարատապանը հայտնվեց հալված մետաղի և քարերի շերտի տակ։ Երկար ժամանակ քարատապանը հանելու փորձեր չարվեցին։ Միայն 2005 թվականին սկսվեցին պեղումները, որոնց արդյունքում, 2006 թվականի դեկտեմբերի վեցին Վատիկանի հնէաբանները հաստատեցին սպիտակ մարմարի քարատապանի առկայությունը բեմի տակ[3][4]։ Մամուլի ասուլիս տեղի ունեցավ 2006 թվականի դեկտեմբերի տասնմեկին[5], որի ժամանակ տրվեց պեղումների աշխատանքների մանրամասները։ 2009 թվականի հունիսի 29-ին՝ Պողոս առաքյալի հիշատակի օրը, Բենեդիկտոս XVI Պապը ևս ներկայացրել է մանրամասներ պեղումների վերաբերյալ։ Պողոս առաքյալի քարատապանը պահվում է բազիլիկի նկուղում։ Այն իր դիրքից չի հեռացվել։ Նրա երկու նեղ կողմերից միայն մեկն է երևում[6]։
Գլխավոր երգեհոնը Ֆարինատիի (Farinati) աշխատանքն է, և բազիլիկին նվիրել է Լեո XIII Պապը 1885 թվականին։ Գործիքը 100 տարիների ընթացքում բազմիցս վերանորոգվել է։ Վերջին անգամ վերանորոգումն իրականացրել է 1993-1995 թվականներին հռոմեական Ստեֆանո Բուկկոլինի (Stefano Buccolini) ֆիրման, որն էլ մինչ օրս շարունակում է սպասարկել երգեհոնը։ Մասնավորապես օդաճնշական համակարգը փոխվեց էլեկտրականի։ Գործիքն ունի 48 ձայնասահման, 61 ստեղն և ոտքի ստեղնաշար` կազմված 32 ոտնակներից։ Գործիքը ստեղծվել է 1883 թվականին։ Տեղադրված է ձախ աբսիդում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.