From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Կարապետ վանքի երկրաշարժը տեղի է ունեցել 602 թվականին (կամ 603-ին) և տուժել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում գտնվող Սուրբ Կարապետ վանքը[1]։
Սուրբ Կարապետ վանքի երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Այս երկրաշարժի հիմնական աղբյուրը Հովհաննես Մամիկոնյանի (7-րդ դար) տարեգրությունն է։ Ըստ այդ պատմվածքի՝ երկրաշարժի պատճառով Իննակնեանի Սուրբ Կարապետ վանքը տակը գտնվող տների հետ միասին վերածվել է ավերակների։ Պատմվածքը պնդում է, որ վանքի հիմքը կանգուն է եղել երկրաշարժի շրջանում։ Երկրաշարժն առաջացրել է հիմքի տեղաշարժ, ինչը հանգեցրել է վանքի փլուզմանը[1]։
Սուրբ Կարապետ վանքը հայտնի էր նաև որպես «Ինն աղբյուրների վանք» (Իննակնեանի վանք)։ Այն գտնվում էր Բազմասար լեռան վրա, որն ունի 2150 մետր բարձրություն. լեռը գտնվում է ժամանակակից Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտք[1]։
Վանքը Տարոնի համար ծառայել է որպես կրոնական կենտրոն և եղել է տեղի հայերի համար ուխտատեղի։ Ներկայումս վանքն ավերված է։ Այն մի քանի անգամ վերակառուցվել է, և նրա ճարտարապետական պատմությունը մանրամասնորեն հայտնի է միայն 15-րդ դարից սկսած։ Պահպանված շենքերից ամենահինը թվագրվում է 7-րդ կամ 8-րդ դարով[1]։
Հովհաննես Մամիկոնյան երկրաշարժը թվագրում է բյուզանդական Փոկաս կայսեր գահակալության առաջին տարով (գահակալել է 602-610 թվականներին)[1]։ Երկրաբան Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխը (19-րդ դար) վանքի տարածքում նշում է երկու տարբեր երկրաշարժեր։ Դրանցից առաջինը թվագրվում է 593 թվականին, մյուսը՝ 606 թվականին։ Երկու իրադարձությունների համար Աբիխի հիմնական աղբյուրը Սամուել Անեցու տարեգրությունն էր (12-րդ դար)[1]։
Պատմաբան Միքայել Ասորին (12-րդ դար) անորոշ կերպով նշում է մեկ կամ մի քանի երկրաշարժեր, որոնք այս ժամանակաշրջանում ազդել են Բյուզանդական կայսրության արևելյան շրջանների վրա։ Որոշ ժամանակակից պատմաբանները ենթադրում են, որ պատմիչը նկատի է ունեցել 602 թվականի երկրաշարժը, սակայն հավանական է, որ նա կարող էր սխալ թվագրել Հայաստանի 632-ի երկրաշարժը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.