Սուրբ Կատարինյան դպրոց
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Կատարինյան դպրոց, տարրական, ապա միջնակարգ իգական դպրոց։ Հիմնադրվել է 1858 թվականին, Նոր Ջուղայում, Սուրբ Կատարինյան մենաստանի Կուսանաց վանքի տարածքում՝ ճավայաբնակ Մանուկ Հորդանանյանի բարերարությամբ (թեմակալ առաջնորդ Թադեոս արքեպիսկոպոս Բեկնազարյանի նախաձեռնությամբ)։ 1900 թվականին Մաղաքիա եպիսկոպոս Տերունյանի ջանքերով Նոր Ջուղայում, Հնդկաստանում և Ճավայում կազմակերպված հանգանակությամբ Նոր Ջուղայի Չարսու թաղամասում կառուցվել է Սուրբ Կատարինյան օրիորդաց դպրոցի նոր շենք։ 1892 թվականին միացել է Ազգային կենտրոնականին և կոչվել Նոր Ջուղայի Ազգային երկսեռ դպրոց։ 1936 թվականին պետականացվել է, 1955 թվականին կրկին ազգայնացվել։ Հիմնադրման տարում աշակերտուհիների թիվը 28 էր։
![]() |
Սա Հայաստանի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |