![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Hagios_Demetrios%252C_Thessaloniki_01.jpg/640px-Hagios_Demetrios%252C_Thessaloniki_01.jpg&w=640&q=50)
Սուրբ Դեմետրիոսի բազիլիկ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Դեմետրիոսի բազիլիկ, հնգանավ քրիստոնեական բազիլիկ եկեղեցի, որը կառուցվել է հունական Սալոնիկ քաղաքում՝ հռոմեական բաղնիքների տեղում, որտեղ, ըստ լեգենդի, մահացել է մեծ նահատակ Դեմետրիոս Սալոնիկացին։ Սկզբում այդ վայրում կառուցվել է փոքրիկ մատուռ, որին փոխարինել է եռանավ բազիլիկը։ VII դարի կեսերին կամ վերջին երկրաշարժերից ու հրդեհներից հետո կառուցվել է բազիլիկի հնգանավ շենքը։
Սուրբ Դեմետրիոսի բազիլիկ հուն․՝ Άγιος Δημήτριος | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սալոնիկի մունիցիպալիտետ |
Հասցե | Αγίου Δημητρίου 83 |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Metropolis of Thessaloniki? |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Մասն է | Paleochristian and Byzantine monuments of Thessaloniki? |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Դեմետրիոս Սալոնիկացի |
Անվանված | Դեմետրիոս Սալոնիկացի |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 7-րդ դար |
Մակերես | 1,16 հեկտար |
![]() | |
![]() | |
![]() | |
agdimitriosthes.gr(ալբ.)(արաբ.)(հայ.)(բոսն.)(բուլղ.)(չին.)(խորվ.)(չեխ.)(դան.)(նիդեր.)(անգլ.)(էստոներեն)(ֆր.)(վրաց.)(գերմ.)(եբրայերեն)(հունգարերեն)(իսլանդ.)(իտալ.)(ճապոներեն)(կոր.)(լատիշերեն)(լիտվ.)(նորվ.)(պարս.)(լեհ.)(պորտ.)(ռում.)(ռուս.)(սերբ.)(սլովակ.)(սլովեն.)(իսպ.)(շվեդ.)(թուրքերեն)(ուկր.) |
Թուրքական տիրապետության ժամանակ՝ 1493 թվականին, այն վերածվել է Կասիմյե-ջամի մզկիթի։ Քաղաքը հույներին վերադարձնելուց հետո՝ 1912 թվականից բազիլիկայում վերսկսվել են քրիստոնեական ժամերգությունները։ 1917 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցած հրդեհի ժամանակ շենքը մեծ վնաս է կրել։ Բազիլիկի վերականգնման աշխատանքները սկսվել են 1930-ական թվականներին և շարունակվել մինչև 1948 թվականը։ 1988 թվականին բազիլիկան ներառվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Սալոնիկի վաղ քրիստոնեական և բյուզանդական հուշարձանների կազմում։