Սուրբ Բոնավենտուրայի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Բոնավենտուրայի տաճար[1] (en bosnio y croata: : Katedrala svetog Bonaventure), քրիստոնեական տաճար Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում[2]։ Այդ եվրոպական երկրի հռոմեական կաթոլիկ չորս տաճարներից մեկն է[3][4]։ Բանյա Լուկայի թեմի առաջնորդ եպիսկոպոսի նստավայրն է։
Տաճարը եպիսկոպոս Ալֆրեդ Պիխլերի նախաձեռնությամբ կառուցվել է 1970-ական թվականներին ի պատիվ միջնադարյան ֆրանցիսկյան աստվածաբան սուրբ Բոնավենտուրայի։ Կանգնեցվել է այն նույն վայրում, որտեղ եղել է սկզբնական սրբավայր կառույցը, որն ավերվել էր երկրաշարժից։
Այդ նոր տաճարը նույնպես վնասվել է, այս անգամ՝ բոսնիական պատերազմի ընթացքում[5]։ Այն վերակառուցվել է և 2001 թվականին վերաօծվել է ու վերաբացվել։
Տաճարում հուղարկավորվել են եպիսկոպոսներ Մարյան Մարկովիչի և Ալֆրեդ Պիխլերի աճյունները։