Սուրբծննդյան ֆանտազիա (մուլտֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Սուրբծննդյան ֆանտազիա» (ռուս.՝ Рождественская фантазия), 1993 թվականի ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, ռեժիսոր Լյուդմիլա Կոշկինայի կողմից՝ Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» բալետի հիման վրա։ Այս ֆիլմում ռեժիսորը ուղիներ է փնտրում ցելյուլոիդ տեխնոլոգիան «վերածնված նկարչության» տեխնիկայի հետ համատեղելու համար[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ |
Ռեժիսոր | Լյուդմիլա Կոշկինա |
Երաժշտություն | Իգոր Ստրավինսկի |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1993 |
Սուրբ Ծննդյան շուկայում ծաղրածու Պետրուշկան ծիծաղեցնում է մարդկանց իր զավեշտական աճպարարություններով և հնարքներով։ Ոչ հեռու անցնող կառքից մի տուփ է ընկնում, որի մեջ հայտնվում է Բալերինան։ Պետրուշկան, տեսնելով նրան, սիրահարվում է, իսկ նա՝ նրան։ Սակայն կառքի կառապանը, նկատելով կորուստը, վերադառնում է, վերցնում Բալերինային և հեռանում։ Ցանկանալով վերադարձնել իր սիրելիին՝ Պետրուշկան սկսում է հետապնդել կառքը։ Կառքը, զգալիորեն առաջ անցնելով գլխավոր հերոսից, հասնում է ամրոց, որտեղ պարուհուն ստիպում են պարել Արապի և հրեշների հետ։ Չդիմանալով չափազանց արագ պարելուն՝ պարուհին մահանում է, և նրան դուրս են նետում։ Պատուհանից դիտող Պետրուշկան փորձում է Բալերինային ուշքի բերել, բայց ապարդյուն։ Հանկարծ հայտնվում է Սուրբ Ծննդյան պապը, ով կենդանացնում է պարուհուն։ Բացի այդ, նրա հրամանով հայտնվում է տարբեր կերակուրներով սեղան, որի շուրջ հավաքվում են մարդիկ, և Հազարան Բլբուլը, որը ձևավորում է տոնածառ, որի հիմնական զարդը Պերուշկան ու Բալերինան են։
Սցենարի հեղինակ | Ռոզա Խուսնուտդինովա |
Ռեժիսոր | Լյուդմիլա Կոշկինա |
Բեմադրող նկարիչ | Լյուդմիլա Կոշկինա |
Անիմատորներ | Լյուդմիլա Կոշկինա, Նատալյա Բոգոմոլովա, Ալեքսանդր Մազաև |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Ձայնային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Մոնտաժ | Ելենա Բելյավսկայա, Գալինա Սմիրնովա |
Նկարիչ | Իրինա Լեբեդևա |
Խմբագիր | Ելենա Միխայլովա |
Ֆիլմի ռեժիսոր | Նինա Սոկոլովա |
Երաժշտական կատարողներ՝, Մեծ սիմֆոնիկ նվագախումբ՝ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ։
Ամենայուրահատուկ նկարներից մեկը պետք է ճանաչել Լ․ Կոշկինայի «Սուրբ Ծննդյան երևակայությունը» (1993)՝ Ստրավինսկու երաժշտության հիման վրա՝ օգտագործելով Պետրուշկա բալետի մոտիվները։ Շատ գեղեցիկ տեսողական ժապավենը հեռուստադիտողին վերադարձնում է նաև Սուրբ Ծնունդը նշելու նախահեղափոխական ռուսական ավանդույթներին (սցենարը՝ Ռոզա Խուսնուտդինովայի)։ - Գեորգի Բորոդին[2] |
Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.