![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Schwerttypen.jpg/640px-Schwerttypen.jpg&w=640&q=50)
Թուր
From Wikipedia, the free encyclopedia
Թուր, կտրող սառը զենք։ Բաղկացած է գոգավոր ուռուցիկ կողմից սուր, ներճկված կողմից բութ շեղբից, դաստապանից (երախակալ, բռնակ, կոթ) և կռվանից (շեղբը դաստապանից բաժանող խաչաձև մաս), ունի սուր ծայր։ Դաստապանը երբեմն ունենում է 1–3 աղեղնակ։ Թրի երկարությունը՝ 80–90, լայնությունը 3–3,5 սմ է։ Հարմարավետությունը որոշվում է շեղբի այնպիսի կորությամբ և ծանրության կենտրոնով, որի դեպքում փոքրանում է կտրելու անկյունը և մեծանում հարվածի ուժը։ Միայն կտրող արլ. թրերի շեղբի թեքությունը հասնում է 10, իսկ ծակելու համար հարմարեցված եվրոպականինը՝ 1 սմ-ի։ Կրում են պատյանի մեջ, որը լինում է փայտե, մետաղե, փղոսկրե, հաճախ՝ կաշեպատ, թավշապատ, նիկելապատ, զարդարված ոսկյա, արծաթյա (երբեմն՝ թանկագին քարերից) վերադիր զարդերով և փորագիր նախշերով։ Հայաստանում թրի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում Փավստոս Բուզանդը (V դ.), Մովսես Կաղանկատվացին (X դ.), Արիստակես Լաստիվերցին (XI դ.) և ուրիշներ։ Ենթադրվում է, որ այն միջնադարյան Հայաստանում եղել է հեծելազորի հիմնական զենքը։ Պատմիչները երբեմն թուրը նույնացրել են սրի հետ։ XVII–XIX դդ. Հայաստանում գործածվել են առանց կռվանի, վիշապի երախի նմանությամբ դաստապանով թրեր։ XVIII դ. եվրոպական և ռուսական բանակներում թուրը եղել է թեթև հեծելազորի և բոլոր զորատեսակների սպաների հիմնական զենքը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Schwerttypen.jpg/640px-Schwerttypen.jpg)