Սուսոնո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուսոնո (ճապ.՝ 裾野市 Սուսոնո-սի), քաղաք Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի արևելյան մասում։ Ընկած է Հոնսյու կղզու Թյուբու տարածաշրջանում, Ֆուձիյամա և Հակոնե սարերի ստորոտներին։ Սահմանակից է Միսիմա, Գոտեմբա, Ֆուձի քաղաքներին և Նագաիձումի, Հակոնե ավաններին[2]։ Զբաղեցնում է 138,12 քառակուսի կիլոմետր տարածք։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սուսոնո | |||||
ճապ.՝ 裾野市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Սիձուոկա (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1971 թ. | ||||
Մակերես | 138,12 կմ² | ||||
Բնակչություն | ▼49 919 մարդ (սեպտեմբերի 1, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.susono.shizuoka.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Ճապոնիայում անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Սուսոնոյի բնակչության թվաքանակը վերջին 70 տարիներին շարունակաբար աճել է[3]։ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 51.216, տնային տնտեսություններինը՝ 21.858[4]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 370 մարդ/կմ²։
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1940 | 16,53 | — |
1950 | 22,072 | +33.5% |
1960 | 22,336 | +1.2% |
1970 | 31,612 | +41.5% |
1980 | 41,025 | +29.8% |
1990 | 49,039 | +19.5% |
2000 | 52,682 | +7.4% |
2010 | 54,528 | +3.5% |
Սուսոնոյի կլիման բնորոշվում է շոգ ու խոնավ ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfa)։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 13.8 °C։ Տեղումերի տարեկան միջին քանակը՝ 1916 մմ (ընդ որում՝ ամենախոնավ ամիսը սեպտեմբերն է)։ Ամենաշոգ ամիսը օգոստոսն է, որի միջին ջերմաստիճանը կազմում է մոտավորապես 25.0 °C, ամենացուրտը՝ հունվարը - 3.3 °C[5]։
Քաղաքի խորհրդանշական ծառը համարվում է կրիպտոմերիան, ծաղիկը՝ ռոդոդենդրոնը, թռչունը՝ Cettia diphone-ը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.