Սուսոնո
Սուսոնո (ճապ.՝ 裾野市 Սուսոնո-սի), քաղաք Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի արևելյան մասում։ Ընկած է Հոնսյու կղզու Թյուբու տարածաշրջանում, Ֆուձիյամա և Հակոնե սարերի ստորոտներին։ Սահմանակից է Միսիմա, Գոտեմբա, Ֆուձի քաղաքներին և Նագաիձումի, Հակոնե ավաններին։ Զբաղեցնում է 138,12 քառակուսի կիլոմետր տարածք։
Read article