![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Neisseria_gonorrhoeae_01.png/640px-Neisseria_gonorrhoeae_01.png&w=640&q=50)
Սուսանակ
From Wikipedia, the free encyclopedia
Սուսանակ, գոնորեա (եբրայերեն՝ γουόρροία, γόυοζ՝ սերմ և ρέω՝ հոսել), տրիպեր, վեներական հիվանդությունների խմբի վարակիչ բորբոքային հիվանդություն, որը բնորոշվում է միզասեռական օրգանների և աչքի լորձաթաղանթի ախտահարմամբ։ Գոնորեան փոխանցվում է սեռական ճանապարհով, հազվադեպ՝ կենցաղային ճանապարհով։ ԱՄԿ տվյալներով աշխարհում յուրաքանչյուր տարի գոնորեայով վարակվում են մոտ 78 միլիոն մարդ։ Գոնորեայով վարակումը տեղի է ունենում ցանկացած տարիքում։ Բնածին կամ ձեռքբերովի անընկալություն գոնոկոկի նկատմամբ գոյություն չունի, գոնորեայով կարելի է հիվանդանալ մի քանի անգամ։ Գոնոկոկերի առկայությունը միզուկում կամ սեռական գեղձերում չի պաշտպանում օրգանիզմը կրկնակի վարակումից(սուպերինֆեկցիա)։ Հարուցիչը Նեյսերի գոնոկոկն է (լատին․՝ Neisseria gonorrhoeae), որը ձևով նման է սուրճի հատիկի (դիպլոկոկ)։
Սուսանակ | |
---|---|
![]() Սուսանակի կուտուրան երկու տարբեր միջավայրերում և տարածական եռաչափ (3D) ներկայացումով | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Neisseria gonorrhoeae[1] |
Փոխանցման ձև | սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ |
Հիվանդության ախտանշաններ | Արտազատում, ցավ, կոնքի շրջանի ցավ, Հեշտոցային արտադրություն, dysuria? և testicular pain? |
Բուժաքննություն | մանրէաբանական կուլտուրա, Լուսային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն, ուրոլոգիա և գինեկոլոգիա |
![]() |