բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Սուսամբար կրետեական կամ Սուսամբար դիկտամնուս (լատին․՝ Origanum dictamnus), սուսամբարի տեսակներից մեկը։ Հայտնի է որպես դիցաբանական դիկտամնոն[1]։ Կարգաբանությունը ծագում է Կրետեում գտնվող Դիկտի լեռների անունից[2]։
Սուսամբար կրետական | |
Սուսամբար կրետական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Ցեղ | Խնկածաղիկ (Origanum) |
Տեսակ | Սուսամբար կրետական (O. dictamnus) |
Միջազգային անվանում | |
Origanum dictamnus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Վայրի տեսակը՝Origanum dictamnus, աճում է բացառապես Կրետեում։
Սուսամբար դիկտամնուսը 20–30 սմ (հազվադեպ՝ 1 մ) բարձրությամբ բազմամյա խոտաբույս է՝ ծաղկաբույլում հավաքված վարդագույն ծաղիկներով, խոշոր ծածկող տերևներով[3][4], որոնք իրենց ձևով հիշեցնում են գայլուկի կոնը։
Սուսամբար կրետեականը օգտագործվում է որպես համեմունք (խնկածաղկի տարատեսակ)[5]։ Բույսը պարունակում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են ցիմոլը(4,68%) և կարվակրոլը(68,9%), որի համար էլ դիկտամնոնը կարող է կիրառվել հակաբակտերիալ միջոցների արտադրության մեջ[6]։ Կարծիք կա, որ Հիպոկրատն այն օգտագործել է ստամոքսի ցավերի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.