From Wikipedia, the free encyclopedia
Սուն Յուքի (չինարեն՝ 宋雨琦, կորեերեն՝ 송우기, անգլ.՝ Song Yu Qi, սեպտեմբերի 23, 1999[1], Պեկին, Չինաստան), չինացի երգչուհի և պարուհի։ (G)I-DLE գըրլ բենդի անդամ է և զբաղեցնում է ուղեկցող պարուհու և վոկալիստի դիրքերը։
Սուն Յուքի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | չինարեն՝ 宋雨琦 |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1999[1] (24 տարեկան) Պեկին, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Ժանրեր | քեյ փոփ, դենս փոփ և C-pop |
Մասնագիտություն | փոփ երգիչ, դերասանուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cube Entertainment |
Կրթություն | Beijing 101 Middle School? |
Անդամակցություն | (G)I-DLE |
Ստորագրություն | |
Song Yuqi Վիքիպահեստում |
Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Չինաստանի Պեկին մայրաքաղաքում։ Սովորել է Պեկինի համար 101 միջնակարգ դպրոցում[2]։
2015 թվականին Յուքին մասնակցել է Cube Star World Beijing Station-ի լսումներին՝ կատարելով CLC-ի «High Heels» և G.E.M.-ի «Bubble» երգերը[3]։ Նա անցել է լսումները և դարձել է CUBE Entertainment-ի պրակտիկանտ։
2017 թվականի հունիսին մասնակցել է Rising Star Cosmetics-ի գովազդային հոլովակին` (G)I-DLE խմբի ապագա անդամներ Մինիի և Շուհուայի հետ[4]։
2018 թվականի ապրիլի 8-ին Յուքին ներկայացվել է որպես CUBE Entertainment-ի նոր` (G)I-DLE խմբի անդամ[5]։ Նա խմբի հետ դեբյուտ է կատարել 2018 թվականի մայիսի 2-ին` որպես ուղեկցող վոկալիստ և գլխավոր պարուհի իրենց գլխավոր` «Latata» սինգլով և դեբյուտային` «I Am» մինի ալբոմով[6]։
2019 թվականին Յուքին դարձել է «Շարունակել վազել» չինական հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանի անդամ` WayV խմբի անդամ Լուկասի և դերասաններ Անժելբեյբիի, Լի Չենի և Չան Կայի հետ[7]։
2019 թվականի ապրիլին Յուքին նկարահանվել է «Գաշինաները» շոուում։ Պիլոտային սերիան թողարկվել է մայիսի 19-ին[8][9]։
2019 թվականի հունիսին Յուքին դարձել է «Մյանմայի ջունգլիների օրենքի» դերասանական կազմի անդամ[10][11]։
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրք | Վաճառք | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|---|
CHN | KOR | |||||
CHN |
QQ [12] | |||||
Համագործակցություններ | ||||||
«造亿万吨光芒» (Անժելբեյբիի, Լի Չենի, Չոն Կայի, Չու Վեյի, Վան Յանլինի և Լուկաս Վոնի հետ միասին) |
2019 | — | — | — | Չկա տվյալ | «Շարունակել վազել» հեռուստաշոուի սաունդթրեք |
«—» նշանակում է, որ այն չի ընդգրկվել չարթում կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.