Սուկուլենտներ
From Wikipedia, the free encyclopedia
Սուկուլենտներ (լատին․՝ succulentus — հյութալի), հյութալի, մսոտ տերևներով (հալվե, ագավաներ) կամ ցողուններով (կակտուսներ, որոշ իշակաթնուկներ) բազմամյա բույսեր։ Քսերոֆիաների հատուկ տիպ են։ Աճում են Հյուսիսային Կենտրոնական և Հարավային․ Ամերիկայի անապատներում և մասամբ Հարավային Աֆրիկայում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուկուլենտների յուրահատուկ արտաքին ձևը մշակվել է ուժեղ զարգացած ջրատար պարենքիմ ունեցող տերևներում կամ ցողուններում ջուր կուտակելու և երկարատև երաշտների ժամանակ այն խնայողաբար օգտագործելու հատկության շնորհիվ։ Ջրի դանդաղ ծախսին նպաստում են սուկուլենտնեի հաստ կուտինացված էպիդերմիսը, մազիկները, հերձանցքների փոքրաթիվությունը և խորը դասավորությունը, բջջահյութի ցածր օսմոտիկ ճնշումը։ Սուկուլենտները դանդաղ աճող, լուսասեր բույսեր են։ Լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ (հալվե, կռզի), մանածագործական (ագավա) և դեղաբույսեր։ Որոշ սուկուլենտներ (օրինակ, ամերիկյան օպունցիաները) կեր են անասունների համար։ Սուկուլենտներին բնորոշ ցողուններ և տերևներ ունեն մի շարք աղուտային բույսեր (հալոսուկուլենտներ), որոնք զուրկ են տրանսպիրացումը նվազեցնող հարմարանքներից։