From Wikipedia, the free encyclopedia
Սովորական քամելեոն (լատին․՝ Chamaeleo chamaeleon), մողեսակերպերի կարգի քամելեոնների ընտանիքին պատկանող սողուն։
Սովորական քամելեոն | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Chamaeleo chamaeleon Linnaeus, 1758 | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Իսպանիայի հարավում, Միջերկրական ծովի կղզիներում, Թուրքիայի հարավում և Սիրիայում։ Տարածված է նաև Հնդկաստանում և Ցեյլոնի կղզում։
Եղել է դեպք, երբ սովորական քամելեոնը հայտնաբերվել է Սև ծովի ափին՝ Վրաստանի Սուխում քաղաքում, որը հավանաբար նավերով պատահական ներմուծման արդյունք է[1]։
Անտառի թփուտների բնակիչ է։
Սովորական քամելեոնները 25-30 սմ երկարությամբ խոշոր չափերի սողուն է։ Ունի բավականին երկար կպչուն լեզու՝ որը կարող է գցել մինչև 30 սմ։
Գույնը խիստ փոփոխական է, առավոտյան լինում է դեղին, այնուհետև՝ կարմրավուն։ Փոխվում է նաև մարմնի վրայի բծերի գույնը։
Սովորական քամելեոնի գույնը արևի տակ թխանում է։ Դնում է 40 ձու, որոնք թաքցնում է խոր փոսերի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.