Սոնիա Մաչանիկ
հարավաֆրիկացի բժշկուհի / From Wikipedia, the free encyclopedia
Սոնիա Մաչանիկ (անգլ.՝ Sonia Machanick, հունիսի 15, 1925(1925-06-15), Քեյփթաուն, ՀԱՀ - նոյեմբերի 12, 1977(1977-11-12), Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի բժշկուհի, հեղինակ ու հոգեբան, որն առաջ է քաշել դիսլեքսիայով ու ուսուցման այլ դժվարություններ ունեցող երեխաներին դասավանդելու նոր մեթոդներ։ Հիմնադրել է Ջափարի դպրոցը[1], որը հատուկ դպրոց էր Յոհաննեսբուրգում և կրթություն է ապահովել այնպիսի երեխաների համար, որոնք պայքարել են հիմնական կրթության համակարգում որևէ հաջողության հասնելու համար։ Գրել է չորս մակարդակի ընթերցարանների շարք (Sounds Travel Too), ինչպես նաև ընթերցանության այլ օժանդակ նյութեր անգլերեն և աֆրիկաանս լեզուներով (Tom Kan Lees)[2], որոնք լայնորեն օգտագործվել են 1960-1970-ական թվականներին[3] ձայնային մեթոդով գրագիտություն ուսուցանելու համար։ Հեղինակել է նաև ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների վերաբերյալ հոդվածներ[4]։
Սոնիա Մաչանիկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 15, 1925(1925-06-15) |
Ծննդավայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Մահացել է | նոյեմբերի 12, 1977(1977-11-12) (52 տարեկան) |
Մահվան վայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեբան |
Երեխաներ | Roy Courtnall Summerfield? և Յան Շապիրո |