![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Sommelier_F.I.S.A.R..jpg/640px-Sommelier_F.I.S.A.R..jpg&w=640&q=50)
Սոմելիե
From Wikipedia, the free encyclopedia
Սոմելիե (ֆր.՝ sommelier, [sɔməlje]), կամ մատռվակ, ռեստորանի աշխատող, գինու ձեռք բերման, պահպանման և սեղանին մատուցելու հարցերով փորձագետ։ Սոմելիեն գինու տեղեկաքարտեր է կազմում, զբաղվում է գինիների համտեսմամբ, առաջարկություններ է տալիս խմիչքների ընտրության վերաբերյալ և ապահովում է նրանց գրագետ մատուցումը հաճախորդներին։ Սոմելիեն գիտելիքներ ունի այն մասին, թե ինչպես ճիշտ սառեցնել կամ տաքացնել գինին օգտագործելուց առաջ, ճիշտ և նրբագեղորեն բացել շիշը, որ բաժակի մեջ լցնել և որ գինին է համապատասխանում յուրաքանչյուր ճաշատեսակին։ Ռեստորանային սրահում աշխատող սոմելիեն պետք է ունենա հոգեբանի որոշակի հմտություններ, արվեստ, բարքերի շնորհք, հնարամտություն և հումորի զգացում՝ հաճախորդների տրամադրությունն ու մտքերը գրավելու, ինչպես նաև նրանց սոցիալական կարգավիճակն ու ծագումը որոշելու և պատվիրված ուտեստների համար խմիչքների ճիշտ հավաքածու առաջարկելու համար[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Sommelier_F.I.S.A.R..jpg/320px-Sommelier_F.I.S.A.R..jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Sommelier_Knife2.jpg/640px-Sommelier_Knife2.jpg)
Սոմելիեների ուսուցումը տեղի է ունենում հատուկ դպրոցներում, որտեղ բացի գինու պատմության և գինեգործական շրջանների մասին տեսական գիտելիքներից, ապագա սոմելիեները նաև սովորում են գինու բույրերը դասավորել բաղադրիչների մեջ։ Արդյունքում, պրոֆեսիոնալ սոմելիեն ի վիճակի է որոշել ըմպելիքի որակը, խաղողի տեսակը և երբեմն գինու ծագման տարածաշրջանը և դրա տարիքը՝ ըստ գինու բույրերի։ Հոտառությունը մարզվում է գինու բույրերի հատուկ հավաքածուների միջոցով, ծաղկեփնջերում հայտնաբերված հոտերի նմուշներով։
Ֆրանսիայի սոմելիեների միությունը «սոմելիեի վարպետ» կոչում է շնորհում նրանց, ովքեր այդ պաշտոնում աշխատել են ավելի քան 10 տարի։ Սոմելիեների միջազգային առաջնությունների հաղթող են դառնում միայն նրանք, ովքեր ունեն առնվազն 15-20 տարվա աշխատանքային փորձ։