Հայոց թագավոր 144-185 թվականներին From Wikipedia, the free encyclopedia
Սոհեմոս-Տիգրան Է (100 - 186), Հայոց թագավոր 144-185 թվականներին։
Հայոց գահը ստավել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։ 163 թվականի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Մեծ Հայք, ավերել Արտաշատը և ձերբակալել Բակուր Ա–ին։ Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) փորձել է Մեծ Հայքը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164 թվականին Հայոց գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված Արտաշատի փոխարեն մայրաքաղաք է հռչակել Վաղարշապատը։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։
Սոհեմոսի կերպարը առկա է 1964 թ. նկարահանված հոլիվուդյան «Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմու, որտեղ նրա կերպարը մարմանավորել է եգիպտացի ծագումով դերասան Օմար Շարիֆը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.