From Wikipedia, the free encyclopedia
Սոլ Բաս (անգլ.՝ Saul Bass, մայիսի 8, 1920[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 25, 1996[1][2][3][…], Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրաֆիկական դիզայներ, ֆիլմերի պաստառների նկարիչ, որն իր 40-ամյա կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոքը, Օտո Փրեմինգերը, Սթենլի Կուբրիկը, Մարտին Սկորսեզեն։
Սոլ Բաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 8, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 25, 1996[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | գրաֆիկական դիզայներ, կինոռեժիսոր, դիզայներ, նկարազարդող, լուսանկարիչ, գծանկարիչ և կինեմատոգրաֆ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000866 |
bass-saul.com |
Նրա առավել հայտնի գործերի շարքին են դասվում «Գլխապտույտ» ֆիլմի մուտքի լեգենդար գրադրվագը, ինչպես նաև «Վեսթսայդյան պատմություն», «Դեպի հյուսիս` հյուսիս-արևմուտքով» և «Պսիխո» ֆիլմերի տիտրերը։
Սոլ Բասը ծնվել է 1920 թվականի մայիսի 8-ին Բրոնքսում, Նյու-Յորք։ Ավարտելով Ջեյմս Մոնրոյի ավագ դպրոցը` սկսել է սովորել Art Students League մանհեթենյան դպրոցում, այնուհետև Բրուքլինյան քոլեջում հաճախել է Դյորդ Կեպեշի (հունգ.՝ György Kepes) դասընթացներին։ Սոլն աշխատել է հոլիվուդյան տպարանում` ստեղծելով ֆիլմերի համար գովազդներ, այնուհետև սկսել է համագործակցել կինոռեժիսոր Օտո Փրեմինգերի հետ` նրա հետ մշակելով 1954 թվականի «Կարմեն Ջոնս» երաժշտական դրամայի պաստառները։ Փրեմինգերն այնքան է տպավորված եղել նրա աշխատանքով, որ խնդրել է ֆիլմի համար ստեղծել մուտքի գրադրվագ, և այդ ժամանակ Բասն առաջին անգամ մտածել է այն մասին, որ կարելի է ստեղծել ավելին, քան պարզապես մուտքի տիտրերն են, որպեսզի ոչ միայն զարմացնի լսարանին, այլ նաև նպաստի ֆիլմի ընդհանուր տրամադրությանն ու թեմային հենց դիտման սկզբում։ Սոլն առաջիններից մեկն է հասկացել բացման և փակման գրադրվագների նորարարական ներուժը[5]։
Բասը մեծ հռչակ է ձեռք բերել Փրեմինգերի 1955 թվականի «Ոսկեձեռ մարդը» դրամայի մուտքի գրադրվագի շնորհիվ։ Ըստ սյուժեի՝ ջազ երաժիշտը երազում է նոր կյանք սկսել և սկսում է պայքար՝ թմրանյութերից կախվածության դեմ, ինչը 1950-ական թվականներին իսկական տաբու էր։ Սոլը որոշել է ստեղծել հակասական «բացում», քանի որ ֆիլմն ինքնին հակասական էր։ Կենտրոնական պլանի համար նա ընտրեց թմրամոլի ձեռքը՝ կտրված սև թղթից։ Ինչպես և ակնկալում էր Բասը, դա իսկական սենսացիա առաջացրեց[5]։
Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ», «Պսիխո» և «Դեպի հյուսիս` հյուսիս-արևմուտքով» ֆիլմերի համար Բասը ստեղծել է անմոռանալի գրադրվագներ՝ օգտագործելով կինետիկ տիպոգրաֆիկա։ Սոլին նախընտրելի գրաֆիկ դիզայներ են դարձրել հենց այս հեղափոխական աշխատանքները։
Բասն իր ոլոտում աշխատել է 40 տարի՝ օգտագործելով բազմազան մոտեցումներ՝ «Սպանության անատոմիայի» պարզունակից մինչև իրական դերասանների խաղի ու մուլտիպլիկացիայի համադրումը։ Իր կարիերայի ավարտին Սոլ Բասն աշխատել է Ջեյմս Բրուքսի և Մարտին Սկորսեզեի հետ։ Վերջինիս համար Բասը, համագործակցելով իր կնոջ՝ Էլայինի հետ, ստեղծել է գրադրվագներ «Փառահեղ տղաներ» (1990), «Վախի հրվանդան» (1991), «Անմեղության դարաշրջան» (1993) և «Կազինո» (1995, իր վերջին «բացումը») ֆիլմերի համար։ Մարտին Սկորսեզեի հետագա աշխատանքներում նա մի կողմ է դրել «օպտիկական նմուշները» և անցել համակարգչային տեխնոլոգիաների։
1964 թվականին Բասը ներկայացել է որպես «Փնտրող աչք» կարճամենտրաժ ֆիլմի ռեժիսոր, ինչից հետո զբաղվել է Ջոն Ֆրանկհայմերի «Գրան-Պրի» ֆիլմի մոնտաժով և պատրաստել կարճ վավերագրական ֆիլմ՝ «Ինչո՞ւ է մարդը ստեղծագործում»։ 1974 թվականին Սոլը վերջապես նկարահանել է միակ սեփական լիամետրած ֆիլմը՝ «Ֆազա 4»-ը։
Որոշ լոգոտիպեր, որոնք ստեղծվել են Բասի մասնակցությամբ, Հյուսիսային Ամերիկայում դարձել են լավ ճանաչելի։ Դրանց թվում են AT&T կորպորացիայի (1969 և 1983), Continental Airlines (1968), Dixie (1969) և United Airlines (1974) ավիաընկերությունների լոգոտիպերը։
Ընկերություններ, որոնց լոգոտիպը ստեղծել է Սոլ Բասը.
|
|
Սոլ Բասը զբաղվել է 20-րդ դարի կեսերի անգլալեզու այնպիսի խոշորագույն ռեժիսորների ֆիլմերի գեղարվեստական ձևավորմամբ, ինչպիսիք են Օտո Փրեմինգերը, Ալֆրեդ Հիչքոքը, Բիլի Ուայլդերը և Սթենլի Կուբրիկը։ Նրա վերջին մշակումները նախատեսված են եղել Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար, բայց չեն օգտագործվել ռեժիսորի կողմից։ Բասի գործունեությունն այս ասպարեզում, որը ոգեշնչել է շատ ուրիշ ձևավորողների, շարունակվել է շուրջ 40 տարի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.