Սոլովեցկի քար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սոլովեցկի քար (ռուս.՝ Соловецкий камень), ԽՍՀՄ-ում քաղաքական հալածանքների զոհերի հուշարձան, որը գտնվում է Մոսկվայում՝ Լուբյանսկայա հրապարակում։
Սոլովեցկի քար | |
---|---|
Տեսակ | քանդակ և հուշարձան |
Ստեղծում | 1990 |
Բարձրություն | 1,75 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Տվերսկի շրջան |
Ոճ | minimalism in architecture? |
Նյութ | գրանիտ |
կայք | |
Solovetsky Stone in Moscow Վիքիպահեստում |
Խորհրդային բռնաճնշումների զոհերի «Սոլովեցկի քար» հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի Պոլիտեխնիկական թանգարանի պուրակում՝ նախկին ՆԳԺԿ-ի շենքի դիմաց, Առաջին Դեմոկրատական Մոսխորհրդի Գործկոմի հրահանգի համաձայն, որն ընտրվել է 1990 թվականի գարնանը։ Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է այն պատճառով, որ հենց Լուբյանկայում էին ստորագրվում մարդկանց զանգվածային ձերբակալությունների փաստաթղթերը, որոնց մեղադրում էին հայրենիքի դավաճանության և հակակոմունիզմի մեջ։
Հուշարձանի ստեղծմանը մասնակցել են նկարիչ-ճարտարապետ Ս. Սմիրնովը, կոնստրուկտոր Վ. Կորսին և «Մեմորիալ» միության ակտիվիստները։ Դրա տեղադրման համար միջոցներ են հատկացվել Մոսկվայի կառավարության կողմից։
Նախքան հուշարձանի տեղադրումը գրանիտը գտնվել է Տամարին կառանատեղում՝ Սոլովեցկի բնակավայրում, որտեղ 1923-1933 թվականներին եղել է Սոլովեցկի հատուկ նշանակության ճամբար, իսկ 1937-1939 թվականներին՝ Սոլովեցկի հատուկ նշանակության բանտ։ Հուշարձանի համար քարը ընտրել են Միխայիլ Բուտորինը (պատմաբան, լրագրող) և Գենադի Լյաշենկոն (Արխանգելսկի գլխավոր ճարտարապետ)։ Մեծ Սոլովեցկի կղզուց Արխանգելսկ քարը տեղափոխվել է «Սոսնովեց» բեռնատար ջերմանավով, ապա երկաթուղով այն հասցվել է Մոսկվա։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1990 թվականի հոկտեմբերի 30-ին[1], ԽՍՀՄ ՆԳԺԿ-ՄԳԲ-ՊԱԿ շենքի և Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանի դիմաց, որն ապամոնտաժվել է 1991 թվականի Օգոստոսյան հեղաշրջման տապալումից հետո։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել հազարավոր մարդիկ, իսկ հոկտեմբերի 30-ը առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է որպես ԽՍՀՄ քաղբանտարկյալի օր (ներկայում՝ ԽՍՀՄ-ում քաղաքական ճնշումների զոհերի հիշատակի օր)։ Հուշարձանի բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել նախկին քաղբանտարկյալներ Օլեգ Վոլկովը, Անատոլի Ժիգուլինը, Սերգեյ Կովալյովը։
Պատվանդանի ներքևում գտնվում է գրություն՝ «Այս քարը «Մեմորիալ» միության կողմից բերվել է Սոլովեցկի հատուկ նշանակության ճամբարից և տեղադրվել ի հիշատակ բռնատիրական ռեժիմի զոհերի»։
2008 թվականին հուշարձանը ստացել է տեսարժան վայրի կարգավիճակ[2]։
Մամուլում հաղորդվել է, որ Սոլովեցկի քարը քաղաքական բողոքի արտահայտման ոչ պաշտոնական վայր է։ 2011 թվականին նրա մոտ բողոքի ակցիաներ են անցկացրել «Այլ Ռուսաստանի» և «Համերաշխության» ներկայացուցիչները»[3]։ 2012 թվականի դեկտեմբերին Սոլովեցկի քարի մոտ տեղի է ունեցել ռուսական ընդդիմության «Ազատության երթ» չարտոնված ակցիան[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.