![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/EFSA_Parma_Headquarters.jpeg/640px-EFSA_Parma_Headquarters.jpeg&w=640&q=50)
Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն
From Wikipedia, the free encyclopedia
Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն, Եվրոպական Միության գործակալություն, որը տրամադրում է սննդային կապերի վերաբերյալ խորհրդատվություն՝ հաղորդելով առկա և ընթացիկ առաջացող ռիսկերի մասին[2][3]։
Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Գործակալություններ, Եվրոպական միության ապակենտրոնացված անկախ մարմիններ, սննդի անվտանգության կազմակերպություն, գիտահետազոտական ինստիտուտ, ազատ հասանելիության հրատարակություն և Եվրոպական միության ապակենտրոնացված գործակալություն |
Երկիր | ![]() |
Հապավում | EFSA |
Ստեղծման թվական | փետրվարի 21, 2002 |
Շտաբակայան | Պարմա, Իտալիա |
Ծառայողների թիվ | 435 մարդ (2019)[1] |
Կայք | efsa.europa.eu |
Սննդի անվտանգության եվրոպական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականի փետրվարին Իտալիայի Պարմա քաղաքում։ 2021 թվականի դրությամբ այն ուներ 118,6 միլիոն եվրո բյուջե և 542 աշխատակից[4]։
Սննդի անվտանգության եվրոպական գործակալության աշխատանքային հարցերի շրջանակներն ընդգրկում են սննդի անվտանգությունը, կենդանիների առողջությունն ու բարեկեցությունը, բույսերի պաշտպանությունը և պահպանությունը։
Գործակալությունը աջակցում է Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդին և Եվրոպական միության անդամ պետությունների ռիսկերի կառավարմանը, արդյունավետ որոշումների կայացմանը, որն էլ նպատակաուղղված է սպառողների առողջության և սննդային կապերի անվտանգության ապահովմանը։ Նաև տրամադրում է հանրությանը, իր լիազորության շրջանակներում գտնվող բոլոր հարցերի վերաբերյալ բաց և թափանցիկ տեղեկատվություն։