Սնապչատ
From Wikipedia, the free encyclopedia
«Սնապչատ» (անգլ.՝ Snapchat), ինքնաոչնչացող տեսա-, ֆոտո- և տեքստանամակարգրության ծառայություն, հեռախոսային հավելված, մշակված Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Էվան Շպիգլի, Բոբի Մերֆիի և Ռեջի Բրաունի կողմից[2]։
Տեսակ | առցանց ծառայությունների պրովայդեր, social media app?, մեսենջեր, բջջային հավելված և առցանց համայնք |
---|---|
Հեղինակ | Էվան Շպիգել, Bobby Murphy? և Reggie Brown? |
Նախագծումը՝ | «Snapchat, Inc.» |
Գրված է՝ | Ջավա և Objective-C |
ՕՀ | iOS և Անդրոիդ |
Առկա է | Անգլերեն, արաբերեն, բոկմալերեն, գերմաներեն, դանիերեն, թուրքերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, կորեերեն, հոլանդերեն, ճապոներեն, նորվեգերեն, շվեդերեն, պարզեցված չինարեն պորտուգալերեն, ռուսերեն, ֆրանսերեն |
Լույս տեսավ՝ | Սեպտեմբեր, 2011[1] |
Պլատֆորմ | iOS և Անդրոիդ |
Արտոնագիր | Պատենտավորված ծրագիր |
Կայք | Snapchat.com |
Snapchat Վիքիպահեստում |
Հավելվածն օգտագործելով, օգտատերերը կարող են նկարահանել կարճ տեսանյութեր, ստեղծել լուսանկարներ՝ մատի հպմամբ ավելացնել գծագրեր, կամ կարճ տեքստեր, և վերջապես ստեղծված բովանդակությունն ուղարկել որոշակի հասցեատերերի վերահսկվող զանգվածի։ Տեսանյութերի և լուսանկարների բովանդակությունը ներծրագրային եզրութաբանությունում կոչվում է «սնապ» (անգլ.՝ "snap")։ Օգտատերերը նաև լիազորված են սահմանափակելու իրենց սնապների տևողությունը (2015 թվականի դրությամբ՝ 1-ից 10 վայրկյան[3])։ Ուղարկված բովանդակությունը ծրագրում կարող է մնալ առավելագույնը 24 ժամ, որից հետո, այն ավտոմատ կերպով ջնջվում է ինչպես օգտատերի էջից, այնպես էլ հավելվածի սերվերներից։
Ըստ ծրագրային պատասխանատուների, 2014 թվականի մայիսի դրությամբ, հավելվածում օրական շրջանառվել է շուրջ 700 միլիոն պատկեր և տեսանյութ։
2013 թվականին հավելվածը ձեռք բերելու ցանկություն են հայտնել Ֆեյսբուքը[4] և Գուգլը (համապատասխանաբար՝ 3 և 4 միլիարդ ԱՄՆ դոլարի առաջարկով), սակայն համահիմնադիր Շպիգլը հրաժարվել է հավելվածը վաճառել։