Խնդգնդիկներ (ռուս.՝ Смешарики, смешные шарики՝ ծիծաղելի գնդիկներ), ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ։ Ստեղծվել է «Աշխարհն առանց բռնության» կրթական նախագծի շրջանակներում, մշակույթի նախարարության հովանավորությամբ[1]։ Սերիալը պատմում է խնդգնդիկների՝ գնդաձև էակների արկածների մասին, որոնք ապրում են Խնդգնդիկների աշխարհում, որը մեծ աշխարհից բաժանված է ծովով, անապատով, անտառով ու սարերով։ Խնդգնդիկներն ապրում են ընկերական կոլեկտիվով, զբաղվում են տարբեր ամենօրյա գործերով, երբեմն հայտնվում են տարօրինակ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների մեջ։ Հիմնական մասը կազմված է ավելի քան 450 սերիայից, որի մեջ կա ինչպես զվարճալի, այնպես էլ լուրջ և փիլիսոփայական թեմաներ, դրա համար մուլտֆիլմը նայում են թե երեխաները, թե մեծահասակները։ Սերիաների տևողությունը 6 րոպե 30 վայրկյանից մինչև 13 րոպե (տիտրերը և գրադրվագը ներառյալ)։ 2008 թվականի սեպտեմբերին մուլտֆիլմը հարմարեցվել է «The CW» ամերիկյան հեռուստաալիքով ցուցադրության համար՝ ստանալով «Kikoriki» վերնագիրը[2]։ Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև 60 պետություններում, թարգմանվել է 15 լեզուներով, մուլտֆիլմի հանդիսատեսները կազմում են 50 մլն մարդ։
Արագ փաստեր Սմեշարիկներ, Տեսակ ...
Սմեշարիկներ
|
---|
|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
---|
Ժանր | մանկական ֆիլմ, երգիծանք, կատակերգական հեռուստասերիալ, կատակերգություն, ընտանեկան ֆիլմ և դրամա |
---|
Ստեղծող | Anatoly Prokhorov?, Salavat Shayhinurov?, Igor Shevchuk? և Իլյա Պոպով |
---|
Ձայնագրում | Սվետլանա Պիսմիչենկո, Միխայիլ Չերնյակ, Anton Vinogradov?, Վադիմ Բոչանով, Sergey Mardar? և Julija Sergeevna Roedina? |
---|
Երաժշտություն | Marina Landa? և Sergey Vasiliev? |
---|
Երկիր | Ռուսաստան |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Հեռուստաալիք | ՍՏՍ (հեռուստաընկերություն), Ռոսիա 1, Կուլտուրա (հեռուստաալիք), Դոմաշնի, ՅուԹյուբ, Կառուսել, Առաջին ալիք, մուլտ, Friday!?, tv360°?, STS Kids?, TV Rain?, Միր, ԿինոՊոիսկ, 31 կանալ, Ինտեր, TET?, Կ2 և Պիկսել |
---|
Եթերաշրջաններ | 6 |
---|
Սերիաների քանակ | 218 |
---|
Պրոդյուսեր | Իլյա Պոպով և Ալեքսանդր Գերասիմով |
---|
Ռեժիսոր | Denis Chernov?, Q97314933?, Իլյա Մակսիմով, Dzhangir Suleymanov?, Q98829560?, Q109487680?, Q97205940? և Q97344194? |
---|
Սցենարիստ | Ալեքսեյ Լեբեդև |
---|
Ընկերություն | Petersburg Animation Studio? և Master-film? |
---|
Էկրաններին է | մայիսի 17, 2004-ից |
---|
Սերիայի տևողություն | 6 րոպե |
---|
Նախորդ | Kikoriki. Team Invincible? |
---|
Հաջորդ | Kikoriki: New Adventures?, Smeshariki. Azbuki?, Kikoriki: PIN-Code?, Kokoriki. The Legend of the Golden Dragon? և Kokoriki. Deja vu? |
---|
smeshariki.ru(ռուս.) |
Փակել