From Wikipedia, the free encyclopedia
Սկոպաս (հին հունարեն՝ Σκόπας), դասական արվեստի ուշ շրջանի հույն քանդակագործ և ճարտարապետ։ Ծնվել է Պարոս կղզում։ Ստեղծագործել է մ․թ․ա․ IV դարւմ․ Հունաստանի և Փոքր Ասիայի տարբեր քաղաքներում։ Որպես ճարտարապետ մասնակցել է Տեգեայի Աթենաս Ալեայի տաճարի (մ․թ․ա․ 350—340) և Հալիկառնասի դամբարանի գոտու «Ամազոնամաքիա» բարձրաքանդակներն են (մարմար, մ․թ․ա․ IV դարի․ կես, Բրիակսիսի, Լեոքարեսի, Տիմոթեոսի հետ, հատվածները՝ Բրիտանական․ թանգարանում, Լոնդոն)։ Սկոպասի բազմաթիվ գործեր հայտնի են հռոմեական․ կրկնօրինակներից («Փոտոս», «Երիտասարդ Հերակլես», «Մենաս»)։ Հրաժարվելով V դարի․ արվեստին բնորոշ կերպարի ներդաշնակ հանգստությունից, Սկոպասը․ արտահայտել է մարդու հոգեկան ուժեղ ապրումները, կրքերի պայքարը, որոնց մարմնավորման համար կիրառել է դինամիկ կոմպոզիցիա, մանրամսաների մեկնաբանման նոր եղանակներ։ Սկոպասը․ մեծապես ազդել է հելլենիստական մշակույթի քանդակագործների վրա։
Սկոպաս | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 395 |
Ծննդավայր | Պարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մահացել է | մ. թ. ա. 350 |
Երկեր | Pothos?, Pediments of the Athena Alea temple? և Aphrodite statue at Elis?[1] |
Մասնագիտություն | քանդակագործ և ճարտարապետ |
Scopas Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.