Օգտագործվում է Ասիայի որոշ երկրներում բարյացակամ ընդունելության, սիրո կամ երախտագիտության արտահայտման համար From Wikipedia, the free encyclopedia
Սիրտ մատներով, ժեստ, որով մարդը ցույց է տալիս սրտի խորհրդանիշը՝ օգտագործելով բութ մատը և ցուցամատը։ Ասիայի որոշ երկրներում օգտագործվում է ինչ-որ մեկին ընկերական բարևելու, սիրո կամ երախտագիտության արտահայտման համար։
ժեստը առավել մեծ ժողովրդականություն է ձեռք բերել 2010 թվականին Հարավային Կորեայում։ Հիմնական պատճառները սոցիալական ցանցերի և տեսահոսթինգների զարգացումն է։ Շատ կորեացիներ կարծում են, որ հիմնադիրը Նամ Ու Հյոնն է, որը 2011 թվականից ի վեր ստեղծել և տարածել է մատներով սրտերի սիմվոլիկ արտադրանք, ինչպես նաև ակտիվորեն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին այդ ժեստով[1]։
Կորեական ալիքի և 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի շնորհիվ ժեստը ժողովրդականություն է ստացել նաև նախ Ասիայի շատ երկրներում, ապա՝ աշխարհի այլ մասերում[2]։
Այս պահին ճշգրիտ տեղեկություններ չկան այն մասին, թե ով և երբ է հորինել այս ժեստը։ Համացանցում որոշ հանրային անձինք բանավեճներ են տանում և փորձում են պարզել, թե նրանցից ով է առաջինը երևացել նկարում, որը ցույց է տալիս մատների միջոցով սիրտը[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.