From Wikipedia, the free encyclopedia
Սիրիլ Ջեյմս Քյուսակ[6] (անգլ.՝ Cyril James Cusack, նոյեմբերի 26, 1910[1][2][3][…], Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[4] - հոկտեմբերի 7, 1993[2][3][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության իռլանդացի դերասան, ում կարիերան տևել է ավելի քան 70 տարի[7][8][9][10]։ 2020 թվականին «The Irish Times»-ի կարծիքով նա ներառված էր իռլանդացի մեծագույն կինոդերասանների ցանկում` համար 14-ի ներքո[11]։
Սիրիլ Ջեյմս Քյուսակ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1993[2][3][5][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Դուբլինի համալսարանական քոլեջ և Newbridge College? |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Իռլանդիա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Maureen Cusack? |
Երեխա(ներ) | Նիամ Կյուսակ, Sorcha Cusack?, Շինեյդ Կյուսակ, Catherine Cusack? և Pádraig Cusack? |
Անդամություն | Royal Shakespeare Company? |
Քյուսակը ծնվել է Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Նրա մայրը` Էլիս Վայոլեթը (ծննդյամբ` Կոուլ) անգլիացի դերասանուհի և պարուհի է, հայրը` Ջեյմս Ուոլտեր Քյուսակը աշխատել է հեծելազորային ոստիկանությունում[7][12]։ Սիրիլի ծնողները բաժանվել են, երբ նա երեխա էր, և մայրը իր հետ տարել է նրան Անգլիա, այնուհետև Իռլանդիա։ Այնտեղ նա կրկին ամուսնացել է։
Առաջին անգամ նա ելել է բեմ 7 տարեկան հասակում։ Քյուսակը ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը։ 1932 թվականին նա ընդունվել է ծառայության Իռլանդիայի ազգային թատրոնում[13]։ Հետագայում Սիրիլ Քյուսակը հաջողությամբ հանդես է եկել Դուբլինի, Փարիզի և Նյու Յորքի թատերական հրապարակներում։
1963 թվականին նա միացել է Լոնդոնի Թագավորական Շեքսպիրյան թատրոնի թատերախմբին։ Նույն տարում նա արժանացել է ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում առաջին իռլանդական «Jacob’s Award» մրցանակի «RTÉ One» ալիքի Տրիպտիխ նախագծում աշխատելու համար։
Նա 1977-1980 թվականներին ստացել է պատվավոր աստիճաններ համապատասխանաբար Իռլանդական ազգային համալսարանից և Դուբլինի համալսարանից։
Քյուսակի վերջին ներկայացումը եղել է Անտոն Չեխովի Երեք քույր պիեսը, որում նրա երեք դստեր դերը խաղացել են քույրերը։
1993 թվականի հոկտեմբերին Քյուսակը մահացել է իր տանը 82 տարեկան հասակում շարժիչ նեյրոնների հիվանդությունից (հայտնի է որպես Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ)՝ 83 տարեկան դառնալուն մի ամիս մնացած։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.