![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4d/Little_Ararat.jpg/640px-Little_Ararat.jpg&w=640&q=50)
Սիս լեռ
From Wikipedia, the free encyclopedia
Սիս, Ալ Խավերիս, Ալ Խուվայրիս, Ալ Հուվայրիթ, Ալ Հուվայրիս, Արարատ Փոքր, Հուայրաս, Հուվայրիս - լեռ (լեռնագագաթ) Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան ծայրակետում, Արաքսի աջ ափին, Մասիսի երկու գագաթներից մեկը։ Բարձրությունը 3925 մ։ Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Սիս։ Անվանվել է նաև Փոքր Արարատ, արաբական աղբյուրներում՝ Ալ Հուվայրիս (Խուվայրիս)։ Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին։ Վերջինից բաժանված է Անահտական լեռնանցքով[3]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Տեսակ, Երկիր ...
![]() | |
Տեսակ | լեռ |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Իգդիրի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3925 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 1159 մետր[2] |
Փակել