Անահտական լեռնանցք
From Wikipedia, the free encyclopedia
Անահտական լեռնանցք (Սարդարի աղբյուրի լեռնանցք), լեռնանցք Մեծ և Փոքր Մասիսների միջև՝ Ակոռի գյուղի մոտ՝ ծովի մակարդակից 2727 մ բարձրության վրա։ Թամքոցաձև քարքարոտ մակերևույթը տեղ-տեղ ծածկված է թփուտամացառուտներով։ Կան ստորերկրյա ջրերի ելքեր։ Անահտական լեռնանցքով է անցնում Երևան-Մակու ճանապարհը։