Սիոնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Սիոնիզմ (եբրայերեն՝ צִיּוֹנוּת, ցիյոնութ՝ Երուսաղեմում գտնվող Սիոն լեռան անվանումից), 19-րդ դարում հիմնված հրեական ազգային շարժում։ Նրա նպատակն էր Պաղեստինյան տարածքներում վերականգնել հրեական պետությունը։ Ամբողջ երկու հազարամյակ հրեա ժողովուրդը, ապրելով գաղութում, իր հույսը չէր կորցնում երբևիցե վերադառնալ իրենց պատմական հայրենիք՝ Էրեց - Իսրայել (եբրայերեն՝ ארץ ישראל՝ Իսրայել երկիր)։ Նույնիսկ իրենց աղոթքներում էին ասում. «Հաջորդ տարի Երուսաղեմում»։