From Wikipedia, the free encyclopedia
Սինթվեյվ (անգլ.՝ Synthwave, այլ անվանումներ՝ աութռան, ռետրովեյվ, ֆյուչըրսինթ[2] [outrun, retrowave, futuresynth]), էլեկտրոնային երաժշտության միկրոժանր, որը գլխավորապես հիմնված է 1980-ականների էքշըն, գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմերի սաունդթրեքների[3] վրա։ Ժանրի ծաղկումը պայմանավորված է 1980-ական թվականների երաժշտության, ռետրոֆուտուրիզմի և էսթետիկայի հանրաճանաչությամբ։ Սինթվեյվ ժանրի աշխատանքներում սովորաբար փորձ է արվում 1980-ականների ժամանակաշրջանի հանդեպ հնարավորինս նոստալգիկ մթնոլորտ ստեղծել։
Սինթվեյվ Synthwave | |
---|---|
Ոճային հիմքեր | Էլեկտրոնիկ, 1980-ականների սաունդթրեքներ[1], Էլեկտրո, Եվրոդիսկո, ֆրենչ հաուս[2], վիդեոխաղերի երաժշտություն |
Ծագման ժամանակ | 2000-ականների կեսերից մինչև ուշ 2000-ականներ[2] |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն |
Տես նաև | |
Եվրոբիթ • Սովիետվեյվ • Սինթ-փոփ • Վեյպորվեյվ |
Ժանրի ծագման և զարգացման շրջանը տեղի է ունեցել 2000-ականների կեսերից մինչև ավարտը։ Ալիքի սկզբնավորումը վերագրվում է ֆրենչ հաուս ժանրում ստեղծագործող երաժիշտներին։ Առավել երիտսարադ սերնդի ստեղծագործողների համար ներշնչանք է ծառայել 2002 թվականին թողարկված «Grand Theft Auto: Vice City» համակարգչային խաղը, որում առկա այլընտրանքային իրականությունը վերցված էր 1980-ականների Մայամիից։ Սինթվեյվի կազմավորման և զարգացման ներշնչանքներից են համարվում նաև կոմպոզիտորներ Ջոն Քարփենթերը, Ժան Միշել Ժարը, Վանգելիսը (հատկապես Ռիդլի Սքոթի «Սայրի վազորդ» ֆիլմի սաունդթրեքի համար), ինչպես նաև գերմանական «Tangerine Dream» խումբը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.