From Wikipedia, the free encyclopedia
Սիկտիվկար (ռուս.՝ Сыктывкар; մինչև 1930 թվականը՝ Ուստ Սիկտիվկար), հանրապետական նշանակության քաղաք Ռուսաստանում։ Գտնվում է Սիսոլա և Վիչեգդա գետերի միախառնման վայրում։ Համարվում է Կոմի Հանրապետության մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սիկտիվկար | |||||
ռուս.՝ Сыктывкар | |||||
| |||||
Սիկտիվկարի փողոցներից մեկը | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Կոմի Հանրապետություն | ||||
Օկրուգ | Սիկտիվկար | ||||
Համայնք | Սիկտիվկար | ||||
Մեր | Իվան Պոզդեեվ | ||||
Հիմնադրված է | 1780 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1586 | ||||
Այլ անվանումներ | 1930-ից` Усть-Сысольск | ||||
Մակերես | 152 կմ² | ||||
ԲԾՄ | 172 մ | ||||
Խոսվող լեզուներ | ռուսերեն | ||||
Բնակչություն | 242 718 մարդ (2015) | ||||
Խտություն | 1596,83 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ – 66,0 %, կոմիներ – 25,9 %, ուկրաինացիներ – 2,8 % | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +7 8212 | ||||
Փոստային ինդեքս | 167000 | ||||
Փոստային դասիչ | 167000, 167002, 167004, 167005, 167009, 167011, 167014, 167018, 167023, 167026, 167031 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 11, 111 | ||||
Պաշտոնական կայք | сыктывкар.рф(ռուս.) | ||||
| |||||
Քաղաքի մասին առաջին հիշատակումը եղել է 1586 թվականին՝ որպես առևտրավայր, որը գտնվում է Սիսոլա և Վիչեգդա գետերի միախառնման վայրում։
1780 թվականին Եկատերինա II-ի հրամանով Ուստ Սիսոլան վերաձևավորվում է որպես քաղաք անվանվում Ուստ Սիսոլսկ։ Տեղի բնակիչներն անվան բաղադրիչները թարգմանեցին իրենց լեզվով և քաղաքը կոչեցին Սիկտիվդին, որտեղ Սիկտիվը կոմիների կողմից Սիսոլա գետին տրված անվանումն է, իսկ դին նշանակում է մոտ, այսինքն վայրը՝ Սիսոլայի մոտ։
1930 թվականին քաղաքի հիմնադրման 150-ամյա տարեդարձի կապակցությամբ քաղաքը ևս մեկ անգամ վերանվանվում է և ստանում ներկայիս անվանումը՝ Սիկտիվկար (կոմիների լեզվով՝ Սիկտիվ՝ Սիսոլա գետի անունից, կար՝ քաղաք), որը նշանակում է քաղաք՝ Սիսոլայի վրա։
Սիկտիվկարի պատմությունն սկսվում է 16-րդ դարից, երբ այս տարածքներում հաստատվեցին կոմիները, ովքեր եկել էին Սիսոլայի վերևում գտնվող բնակավայրերից։ 1570 թվականի Theatrum Orbis Terrarum ատլասում[1] ներկայիս Սիկտիվկարի տարածքում գտնվել է Պերմևելիսկ բնակավայրը։
1586 թվականի մի գրքում Սիսոլայի գետաբերանին հիշատակվում է մի առևտրավայր։ Այստեղ է տեղակայված Սբ. Գեորգիի փայտե եկեղեցին։
Եկատերինա II-ի միջնորդությամբ 1780 թվականի հունվարի 25-ին (Հին տոմարով՝ փետրվարի 5-ին) բնակավայրը մտել է Վոլգոգրադի փոխարքայության կազմի մեջ և վերանվանվել՝ ստանալով Ուստ Սիսոլսկի անունը։ Բացի այդ նա գյուղից վերաճելով ստացավ հանրապետական նշանակության քաղաք։
1780 թվականի փետրվարի 10-ից մինչև 1780 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարված աշխատանքների շնորհիվ ստեղծվեց քաղաքի զինանշանը, որը հետագայում նորացվել է։ 1784 թվականի հունվարի 16-ին ներկայացվեց Ուստ Սիսոլսկայի վերակառուցման գլխավոր ծրագիրը ներկայացվեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։
19-րդ դարում այս բնակավայրը համարվում էր գլխավոր առևտրային գոտին Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում։ 20-րդ դարի դարասկզբին Ուստ Սոսոլսկը խոշոր բնակավայր էր, որի բնակչությունը կազմում էր 6,5 հազար մարդ։ Այդ բնակիչների 95 %-ը՝ ճնշող մեծամասնությունը եղել են կոմիները։ Ինչպես նաև քաղաքում գործում էր ձեռքի աշխատանքի 14 մանր և միջին ձեռնարկություններ։
Համաձայն 1921 թվականի օգոստոսի 11-ին հրապարակված կենտրոնական գործադիր կոմիտեի համաձայնագրի, այս քաղաքը հռչակվում էր Ռուսաստանի Դաշնության նորաստեղծ Կոմի Հանրապետության վարչական կենտրոնը։
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կենտրոնական գործադիր կոմիտեի 1930 թվականի մարտի 26-ի որոշմամբ, ի պատիվ քաղաքի 150 ամյակի, քաղաքի անվանումը հերթական անգամ ենթարկվում է փոփոխության և այն ստանում է ներկայիս անվանումը, որն է Սիկտիվկար։ 1930-ական թվականները համարվում են քաղաքի բարգավաճման տարիները։
Այստեղ սկսվեցին կառուցվել թաղամասային գրասենյակներ, տպագրատներ, էլեկտրակայաններ, կրթական հաստատություններ, բուհեր, հիվանդանոցներ ինչպես նաև 17 առևտրային հաստատություններ։
1936 թվականի դեկտեմբերի 5-ին Սիկտիվկարը դարձավ Կոմի Հանրապետության մայրաքաղաքը։
Քաղաքը գտնվում է Սիսոլա գետի ձախ ափին՝ Մոսկվայից 1003 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այստեղ կառուցվել է ճանապարհ դեպի Մոսկվա, որի երկարությունը կազմում է մոտ 1331 կմ։
Սիկտիվկար քաղաքը գտնվում է գրեթե նույն ժամային գոտում, ինչ մայրաքաղաք Մոսկվան։ Մոսկվայի ժամային գոտին՝ UTC +3:00:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սիկտիվկարում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | −14,2 | −12,4 | −5,1 | 1,8 | 8,5 | 14,8 | 17,5 | 13,7 | 4,7 | −0,6 | −9,5 | −15 | 2,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 3,8 | 3,8 | 13,2 | 26,7 | 31,8 | 35,3 | 34,4 | 34,6 | 27,5 | 20,4 | 10,6 | 5 | 35,3 |
միջին նվազագույնը (°C) | −10,8 | −8,6 | −0,5 | 7,1 | 14,6 | 20,6 | 23,2 | 18,8 | 8,1 | 1,7 | −6,8 | −11,7 | 1,3 |
տեղումների քանակը (մմ) | 41 | 31 | 31 | 33 | 49 | 74 | 73 | 75 | 57 | 59 | 52 | 46 | 621 |
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն |
Սիկտիվկար քաղաքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիկվար ինքնավար քաղաքային օկրուգում։ Պաշտոնապես այս քաղաքը ներառում է մեկ անջատ, կիսաինքնավար շրջան՝ Եժվինյան շրջանը, որը իր հերթին զբաղեցնում է 23,2 կմ² տարածք։ 2015 թվականի մարդահամարի տվյալների համաձայն շրջանի բնակչությունը կազմում է 59 324 մարդ։
Այս շրջանը գտնվում է կենտրոնից 14 կմ հեռավորության վրա։ Եժվինյան շրջանը համարվում է Սիկտիվկարի քաղաքային օկրուգի արդյունաբերական և գյուղատնտեսական գլխավոր կենտրոններից մեկը, որը կարևոր նշանակություն ունի նաև Եվրոպայի և Համաշխարհային տնտեսության մեջ։
Սիկտիվկար քաղաքը իր հերթին բաժանվում է 6 ոչ պաշտոնական ճանաչում ունեցող շրջանների միջև, որոնք չունեն առանձին վարչական միավորի կարգավիճակ։ Դրանք են՝
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1782[2] | 1795[2] | 1825[3] | 1833[4] | 1840[5] | 1847[6] | 1856[7] |
1727 | ↗1753 | ↗2258 | ↗2393 | ↗3113 | ↗3212 | ↘3093 |
1863[8] | 1867[9] | 1870[10] | 1885[11] | 1897[12] | 1910[13] | 1913[14] |
↗3477 | ↗3539 | ↗3570 | ↗4225 | ↗4464 | ↗5260 | ↗5600 |
1920[15] | 1923[15] | 1926[16] | 1931[17] | 1933[18] | 1937[19] | 1939[20] |
↘2813 | ↗4217 | ↗5068 | ↗7694 | ↗17 200 | ↗18 260 | ↗25 281 |
1959[21] | 1967[14] | 1970[22] | 1973[14] | 1975[23] | 1976[24] | 1979[25] |
↗64 461 | ↗102 000 | ↗125 088 | ↗142 000 | ↗158 000 | →158 000 | ↗170 980 |
1982[26] | 1985[27] | 1986[24] | 1987[28] | 1989[29] | 1990[30] | 1991[27] |
↗186 000 | ↗205 000 | →205 000 | ↗224 000 | ↗232 117 | ↘222 000 | ↗224 000 |
1992[24] | 1993[24] | 1994[24] | 1995[27] | 1996[27] | 1997[31] | 1998[27] |
↗226 000 | →226 000 | ↗227 000 | ↗229 000 | →229 000 | ↗230 000 | →230 000 |
1999[32] | 2000[33] | 2001[27] | 2002[34] | 2003[35] | 2004[36] | 2005[37] |
↗230 900 | ↘229 700 | ↘227 700 | ↗230 011 | ↘229 000 | ↘228 500 | ↗228 900 |
2006[38] | 2007[39] | 2008[40] | 2009[41] | 2010[42] | 2011[43] | 2012[44] |
↗229 300 | ↘229 200 | ↗231 000 | ↗232 961 | ↗235 006 | ↗240 112 | ↘238 586 |
2013[45] | 2014[46] | 2015[47] | 2016[48] | 2017[49] | 2018[50] | 2019[51] |
↗240 111 | ↗241 982 | ↗242 718 | ↗243 536 | ↗244 646 | ↗245 083 | ↘244 797 |
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1782[2] | 1795[2] | 1825[52] | 1833[53] | 1840[54] | 1847[55] | 1856[56] |
1727 | ↗1753 | ↗2258 | ↗2393 | ↗3113 | ↗3212 | ↘3093 |
1863[57] | 1867[58] | 1870[59] | 1885[60] | 1897[12] | 1910[61] | 1913[14] |
↗3477 | ↗3539 | ↗3570 | ↗4225 | ↗4464 | ↗5260 | ↗5600 |
1920[15] | 1923[15] | 1926[62] | 1931[17] | 1933[18] | 1937[63] | 1939[20] |
↘2813 | ↗4217 | ↗5068 | ↗7694 | ↗17 200 | ↗18 260 | ↗25 281 |
1959[21] | 1967[14] | 1970[22] | 1973[14] | 1975[23] | 1976[24] | 1979[25] |
↗64 461 | ↗102 000 | ↗125 088 | ↗142 000 | ↗158 000 | →158 000 | ↗170 980 |
1982[26] | 1985[27] | 1986[24] | 1987[28] | 1989[29] | 1990[30] | 1991[27] |
↗186 000 | ↗205 000 | →205 000 | ↗224 000 | ↗232 117 | ↘222 000 | ↗224 000 |
1992[24] | 1993[24] | 1994[24] | 1995[27] | 1996[27] | 1997[31] | 1998[27] |
↗226 000 | →226 000 | ↗227 000 | ↗229 000 | →229 000 | ↗230 000 | →230 000 |
1999[32] | 2000[33] | 2001[27] | 2002[34] | 2003[35] | 2004[36] | 2005[37] |
↗230 900 | ↘229 700 | ↘227 700 | ↗230 011 | ↘229 000 | ↘228 500 | ↗228 900 |
2006[38] | 2007[39] | 2008[40] | 2009[41] | 2010[42] | 2011[64] | 2012[44] |
↗229 300 | ↘229 200 | ↗231 000 | ↗232 961 | ↗235 006 | ↗240 112 | ↘238 586 |
2013[45] | 2014[46] | 2015[47] | 2016[48] | 2017[49] | 2018[50] | 2019[51] |
↗240 111 | ↗241 982 | ↗242 718 | ↗243 536 | ↗244 646 | ↗245 083 | ↘244 797 |
Ազգային կազմ | 1897[65] | 1926[66] | 1939 | 1959[67] | 1989[68] | 2002[68] | 2010 | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
թիվ | % | թիվ | % | թիվ | % | թիվ | % | թիվ | % | թիվ | % | թիվ | % | |
Ընդհանուր | 4464 | 100 | 5068 | 100 | 25 281 | 100 | 64 461 | 100 | 234 903 | 100 | 245 768 | 100 | 250 900 | 100 |
ռուսներ | 731 | 16,4 | 1511 | 29,8 | 7079 | 28,0 | 23 186 | 36,0 | 127 619 | 54,3 | 143 453 | 58,4 | 165 594 | 66,0 |
կոմիներ | 3699 | 82,9 | 3486 | 68,8 | 17 106 | 67,7 | 32 428 | 50,3 | 79 011 | 33,6 | 75 140 | 30,6 | 64 983 | 25,9 |
ուկրաինացիներ | 5 | 0,0 | 89 | 1,7 | 520 | 2,1 | 2588 | 4,0 | 11 213 | 4,8 | 9600 | 3,9 | 7025 | 2,8 |
գերմանացիներ | - | - | 101 | 0,4 | 2836 | 4,4 | 4089 | 1,8 | 3382 | 1,4 | - | - | ||
բելառուսներ | - | - | 196 | 0,8 | 781 | 1,2 | 3551 | 1,5 | 2989 | 1,2 | 2258 | 0,9 | ||
թաթարներ | 2 | 0,0 | 48 | 0,2 | … | … | 1644 | 0,7 | 1474 | 0,6 | 1505 | 0,6 | ||
այլ | 27 | 0,6 | 231 | 0,9 | 2642 | 4,1 | 7779 | 3,3 | 9660 | 3,9 | 10287 | 4,1 |
Թվական | Ծնելիություն | Մահացություն | Բնական աճ | |||
---|---|---|---|---|---|---|
թիվ | ‰ | թիվ | ‰ | թիվ | ‰ | |
1970 | 2571 | 18,2 | 920 | 6,5 | 1651 | 11,7 |
1975 | 3274 | 19,2 | 1100 | 6,4 | 2174 | 12,8 |
1980 | 3640 | 18,7 | 1410 | 7,2 | 2230 | 11,5 |
1985 | 4173 | 19,0 | 1597 | 7,3 | 2576 | 11,7 |
1990 | 3303 | 13,8 | 1854 | 7,8 | 1449 | 6,0 |
1995 | 2381 | 9,6 | 3253 | 13,2 | —872 | —3,6 |
2000 | 2659 | 10,7 | 3079 | 12,4 | —480 | —1,7 |
2001 | 2617 | 10,6 | 3041 | 12,3 | —424 | —1,7 |
2002 | 2934 | 11,9 | 3382 | 13,8 | —448 | —1,9 |
2003 | 3053 | 12,5 | 3547 | 14,5 | —494 | —2,0 |
2004 | 3104 | 12,7 | 3435 | 14,1 | —331 | —1,4 |
2005 | 2916 | 11,9 | 3323 | 13,6 | —407 | —1,7 |
2006 | 2700 | 11,0 | 2953 | 12,1 | —253 | —1,1 |
2008 | 2873 | 11,6 | 2691 | 10,9 | 182 | 0,7 |
2009 | 3063 | 12,3 | 2713 | 10,9 | 350 | 1,4 |
Սիկտիվկարը համարվում է Կոմի Հանրապետության գլխավոր տնտեսական կենտրոնը։ Այս քաղաքը հանդիսանում է նաև Հյուսիսային Ռուսաստանի գլխավոր արդյունաբերական կենտրոնը։
Քաղաքն ունի ավելի քան 40 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Քաղաքում զարգացած են արդյունաբերության տարբեր ճյուղերը՝ ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն և այլն։ Գյուղատնտեսությունը ևս զարգացած է։ Քաղաքի գյուղատնտեսության ամենազարգացած ճյուղը գինեգործությունն է։
Քաղաքի գլխավոր արտադրական կենտրոններն են՝
Սիկտիվկար քաղաքը համարվում է Հյուսիսային Ռուսաստանի և Եվրոպական Ռուսաստանի գլխավոր գիտահետազոտական կենտրոններից մեկը։ Այս քաղաքում կա ավելի քան 30 մասնագիտացված գիտակրթական հասարակական գործակալություններ, որոնք կատարում են հետազոտություններ տարբեր գիտությունների զարգացման համար։
Բացի Ուրալի ռուսական գիտությունների ակադեմիայից, այս քաղաքում կան տարբեր մասնագիտացված ինստիտուտներ և համալսարաններ՝ քիմիայի, աշխարհագրության, մաթեմատիկայի, կենսաբանության, լեզվաբանական, գրականագիտության, պատմության, ֆիզիկայի, տնտեսագիտության և սոցիալական խնդիրների ուսումնասիրությունների համար։
Այստեղ գործող կրթական հաստատություններն են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.