![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fb/Castillo_siguenza.jpg/640px-Castillo_siguenza.jpg&w=640&q=50)
Սիգուենսայի ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Սիգուենսայի ամրոց (իսպ.՝ Castillo de los Obispos de Sigüenza), ամրոց Իսպանիայում, գտնվում է Սիգուենսայում, Գվադալախարայի շրջան, Կենտրոնական Իսպանիա, ծովի մակարդակից մոտ 1000 մետր բարձրության վրա։
![]() Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Կենտրոնական Իսպանիա, Գուադալարախայի շրջան, Սիգուենսա |
Վարչական միավոր | Սիգուենսա |
Երկիր | Իսպանիա |
Շինանյութ | Սպիտակ քար |
Բարձրություն | 1000 մ ծովի մակարդակից |
Ճակատամարտեր | Պատերազմ Իսպանական ժառանգության համար |
![]() | |
![]() | |
![]() |
Ամրոցը կառուցված է սպիտակ քարից՝ Ալ-Անդալուզյան ժամանակաշրջանի արաբական ամրոցի տեղում, ենթադրաբար՝ 12-րդ դարի սկզբում։ Քրիստոնյաների կողմից Պիրենեյան թերակղզու ազատագրումից հետո այն դարձել է Սիեգուենսայի եպիսկոպոսների նստավայրը մինչև 1978 թվականը։ Ամրոցը 13-ից 18-րդ դարերում բազմիցս տուժել է պատերազմներից։ 1297 թվականին ամրոցը գրավել են Դե լա Սերդաների կողմնակիցները, ամրոցը հիշատակվում է նաև Կաստիլական քաղաքացիական պատերազմի տարեգրությունում։ 1811 թվականին, առաջին Կարլիստական պատերազմի և 1930-ական թվականների քաղաքացիական պատերազմների ժամանակ ամրոցը գրեթե ավերվել է, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերականգնվել է։
1972 թվականի վերակառուցումից հետո ամրոցի պարագիծը կազմեց շուրջ 400 մ, իսկ ամրոցը վերածվել է Պարադորի՝ հյուրանոցի պատմական շենքում։ Ամրոցի վերակառուցումը սկսվել է 1964 թվականին և ավարտվել 1976 թվականին, ճարտարապետը Խոսե Լուիս Պիկարդոն է։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1978 թվականին, որին մասնակցել են նաև Իսպանիայի թագավոր Խոան Կարլոսը և թագուհի Սոֆիան։