Սեն Նազեր
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Նազեր (ֆր.՝ Saint-Nazaire [sɛ̃.na.zɛʁ], բրետոներեն՝ Sant-Nazer), նավահանգստային քաղաք Ֆրանսիայի արևմուտքում՝ Լուարի երկիր երկրամասի Ատլանտյան Լուար դեպարտամենտում[4], որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի, ինչպես նաև Սեն Նազեր-1 և Սեն Նազեր-2 կանտոնների վարչական կենտրոնն է։ Ընկած է Լուար գետի աջ ափին՝ Բիսկայան ծոց նրա թափվելու վայրի մերձակայքում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 390, Նանտ քաղաքից՝ 60 կիլոմետր հեռավորության վրա[5]։ Ազգային N171 ավտոմայրուղու վերջնակետն է։ Ունի երկաթուղային կայարան։ Զբաղեցնում է 46,79 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 67 097[6]։ Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից ունի 47 մետր բարձրություն, ամենացածր կետը՝ 0 մետր[7]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սեն Նազեր | |||||
ֆր.՝ Saint-Nazaire[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 46,79 կմ² | ||||
ԲԾՄ | 6 մետր | ||||
Բնակչություն | ▲72 057 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 44600[3] | ||||
Պաշտոնական կայք | saintnazaire.fr(ֆր.) | ||||
| |||||
Քաղաքն ունի ձկնորսության և նավաշինության հինավուրց ավանդույթներ[8]։ Chantiers de l'Atlantique-ում, որն աշխարհի խոշորագույն նավաշինարաններից մեկն է, կառուցվել են օվկիանոսային այնպիսի համբավավոր լայներներ, ինչպես՝ SS Normandie-ն, SS France-ը, RMS Queen Mary 2-ը և կրուիզային MS Symphony of the Seas նավը, որը մինչև 2022 թվականը համարվում էր աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը։