![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Saint-Maurice_%2528VS%2529_-_juillet_2022.jpg/640px-Saint-Maurice_%2528VS%2529_-_juillet_2022.jpg&w=640&q=50)
Սեն Մորիս (Շվեյցարիա)
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Մորիս (ֆր.՝ Saint-Maurice) կամ Սեն Մորիս դ՛Ագոն (ֆր.՝ Saint-Maurice d'Agaune), քաղաք և համայնք Շվեյցարիայում։ Վարչական կենտրոնն է Վալե կանտոնի Սեն Մորիսի շրջանի, որի կազմի մեջ մտնում են ութ համայնք ևս։ 2013 թվականի հունվարի 1-ից նրան է միացվել նաև նախկին Մեքս համայնքը[2]։ Բնակավայրի զբաղեցրած տարածքը հասցվել է 7 քառակուսի կիլոմետրի։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Մորիս | |||
Saint-Maurice | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Saint-Maurice District? | ||
Մակերես | 7,18 կմ², 14,92 կմ² | ||
ԲԾՄ | 414 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▼4571 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 024 | ||
Փոստային դասիչ | 1890 | ||
Ավտոմոբիլային կոդ | VS | ||
Պաշտոնական կայք | saint-maurice.ch | ||
| |||
Սեն Մորիսի ներկայիս տարածքում են գտնվել հին հռոմեական Ագաունում ռազմական ճամբարը, միջնադարում՝ Սեն Մորիսի աբբայությունը, որտեղ գործել է Շվեյցարիայում հռչակված բարձրագույն դպրոց՝ Collège de Saint-Maurice-ը։
Սեն Մորիսն ընկած է դեպի Ռոնի գետահովտի վերին հատվածը տանող լեռնանցքի սկզբնամասում, և նրա ռազմավարական կարևոր դիրքը նկատի առնելով՝ դեռևս 15-րդ դարում այստեղ ամրոց է կառուցվել, իսկ 1880 թվականից մերձակա սարալանջին սկսվել է նաև բերդի շինարարությունը[3]։