Սեն Լյո լա Ֆորե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սեն Լյո լա Ֆորե (ֆր.՝ Saint-Leu-la-Forêt), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից՝ 14 կիլոմետր դեպի արևելք[4]։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 15 243[5]: Հետագա տարիներին այդ ցուցանիշը որոշ չափով աճել է 2017 թվականին կազմել է 15 798։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Լյո լա Ֆորե | |||
ֆր.՝ Saint-Leu-la-Forêt[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սենա և Ուազա, Վալ-դը-Ուազ, arrondissement of Argenteuil? և arrondissement of Pontoise? | ||
Մակերես | 5,24 կմ² | ||
ԲԾՄ | 84 մետր | ||
Բնակչություն | ▼15 979 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95320[3] | ||
Պաշտոնական կայք | saint-leu-la-foret.fr(ֆր.) | ||
| |||
Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Sanctus Lupus՝ 1122 թվականին[6], Sanctus Lupus de Taberniaco՝ 1201-ին[7], այնուհետև՝ Sanctus Lupus ad Taberniacum[7], Saint-Leu Taverny[7], Saint-Leu lès Taverny՝ 1370 թվականին[6]։
Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, մինչև 1915 թվականը, բնակավայրի անվանումը հինգ անգամ ենթարկվել է փոփոխության. 1794 թվականին՝ Claire-Fontaine, 1806-ին՝ Տավեռնիի հետ միավորվելուց հետո՝ Saint-Leu-Taverny, 1852-ին՝ Napoléon-Saint-Leu, 1870-ին՝ կրկին Saint-Leu-Taverny, և, վերջապես, 1915 թվականի հոկտեմբերին, Տավեռնիի առանձնացումից հետո, Saint-Leu-la-Forêt[8]:
Բնակավայրի անվան մեջ արտացոլված է 12-րդ դարում այստեղ կառուցված եկեղեցու անվանումը, որը նվիրված էր սրբադասված արքեպիսկոպոս saint Leu-ին[9]։
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 9764 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 7317-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 74,9 տոկոս՝ 1999 թվականի 72,1 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2447 անձանցից 1086-ը սովորողներ էին, 768-ը՝ թոշակառուներ, 593-ը չէին աշխատում այլ պատճառներով[10]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 5874 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 26 653 եվրո[11]։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները (Cassini[12] и INSEE[13]):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.