![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Corset1878taille46_300gram.png/640px-Corset1878taille46_300gram.png&w=640&q=50)
Սեղմիրան
From Wikipedia, the free encyclopedia
Սեղմիրան, կորսետ (ֆր.՝ corset, < corps - մարմին), լայն գոտի, որը պիրկ գրկում է կրծքավանդակը և գոտկատեղը։ Կանանց հանդերձանքի պարագա։ Բժշության մեջ կիրառում են օրթոպեդիկ սեղմիրան՝ ողնաշարի ծռումների և վնասվածքների դեպքում։ Նախատեսված է ողնաշարի շարժումները սահմանափակելու (սևեռող սեղմիրան), բեռնվածությունը թեթևացնելու (բեռնաթափող սեղմիրան), ինչպես նաև ձևախախտումները շտկելու (շտկող սեղմիրան) համար։ Սեղմիրան լինում է կոշտ, կիսակոշտ և փափուկ-առաձգական։ Պատրաստում են կաշվից, ժելատինային սոսնձից, ալյումինից, մետաղյա կամ պլաստմասսայե բեկակալներով գործվածքից։ Սեղմիրան մշտապես կրում են միայն բժշկի խորհրդով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Corset1878taille46_300gram.png/640px-Corset1878taille46_300gram.png)
![]() |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |