From Wikipedia, the free encyclopedia
Սելևկոս Ա Նիկատոր (մ. թ. ա. 358, Europos, Paionia Municipality, Kilkis Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան - մ. թ. ա. 281, Lysimachia, Չանաքքալեի մարզ, Թուրքիա), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը։ Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։ Ալեքսանդրի մահից հետո կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է մ. թ. ա. 312 թվականին։ Իշխանության համար դիադոքսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը, Սուզիանեն, Պարսքը, ապա Բակտրիան։ Մ. թ. ա. 305 թվականին իրեն հռչակել է թագավոր։ Արշավել է Հնդկաստան։ Իպսոսի ճակատամարտից (մ. թ. ա. 301) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը։ Մ. թ. ա. 281 թվականին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին, զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը, բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում։
Սելևկոս Ա Նիկատոր | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 358 |
Ծննդավայր | Europos, Paionia Municipality, Kilkis Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան |
Մահացել է | մ. թ. ա. 281 |
Մահվան վայր | Lysimachia, Չանաքքալեի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Սելևկիա Պիերիա |
Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա և Սելևկյանների կայսրություն |
Կրոն | հին հունական դիցաբանություն |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Apama? և Stratonice of Syria?[1] |
Ծնողներ | հայր՝ Antiochus?, մայր՝ Laodice of Macedonia? |
Զբաղեցրած պաշտոններ | Seleucid ruler? |
Երեխաներ | Antiochus I Soter?[2], Phila? և Achaeus? |
Seleucus I Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.