Սելին Դիոն
From Wikipedia, the free encyclopedia
Սելին Դիոնը (անգլերեն՝ Celine Dion, մարտի 30, 1968(1968-03-30)[1][2][3][…], Charlemagne, Քվեբեկ, Կանադա և Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի երգչուհի է։ Ծնվել է Կանադայի Քվեբեկ նահանգում՝ Շեյլմենում (Charlemagne)։ 1990 թվականին անգլերենով ձայնագրել է Unison ալբոմը։ 1988 թվականին Սելին Դիոնը հաղթել է Յամահայի համաշխարհային երգի մրցույթում (Yamaha World Popular Song Festival), իսկ 1988 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում (Eurovision Song Contest): Չնայած ունեցած մեծ հաջողություններին՝ Սելին Դիոնը 1999 թվականից սկսած իր ժամանակն ավելի շատ ծախսում է ընտանիքի և ամուսնու վրա, որը տառապում էր քաղցկեղով։ Երաժշտության ասպարեզ կրկին վերադառնում է 2002 թվականին։
Սելին Դիոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Celine Dion |
Ի ծնե անուն | Céline Marie Claudette Dion |
Ծնվել է | մարտի 30, 1968(1968-03-30)[1][2][3][…] (56 տարեկան) Charlemagne, Քվեբեկ, Կանադա կամ Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | փոփ, EDM, ռոք, adult contemporary music, դենս փոփ, փոփ ռոք, սոֆթ ռոք և variety? |
Մասնագիտություն | երգչուհի և կոմպոզիտոր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Columbia Records, 550 Music?, Epic Records, CBS Records International?, Legacy, Sony Music Canada? և Sony-BMG? |
Ամուսին | René Angélil? |
Պարգևներ | |
Կայք | celinedion.com |
Ստորագրություն | |
Céline Dion Վիքիպահեստում |
Սելին Դիոնի երգերը կանադացի երգչի ամենաշատ վաճառքն ունեցող երգերից են։ ԱՄՆ-ում ամենամեծ վաճառքն ունեցող կին երգիչն է և միակ կին երգիչը, որի երկու սինգլները Միացյալ թագավորությունում վաճառվել են ավելի քան 1 միլիոն օրինակով։ 1995 թվականին նրա D'eux ալբոմը դարձել է բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող ֆրանսալեզու ալբոմը։ Ամբողջ աշխարհում նրա ալբոմների 175 միլիոն վաճառքից հետո 2004 թվականին Սելին Դիոնը ներկայացվել է Chopard Diamond Award և World Music Awards մրցանակաբաշխություններին` որպես ամենաշատ վաճառքն ունեցող երգչուհի։ Ըստ Sony Music Entertainmentի Սելին Դիոնի ալբոմները ամբողջ աշխարհում վաճառվել են շուրջ 200 միլիոն օրինակով։