![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Ardennes_-_Sedan_arrondissement.svg/langhy-640px-Ardennes_-_Sedan_arrondissement.svg.png&w=640&q=50)
Սեդան (շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Սեդանի շրջան (ֆր․՝ Arrondissement de Sedan), վարչական շրջան Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Գրանդ Էստ երկրամասի Արդենների դեպարտամենտում։ Ունի 73 համայնք։ Զբաղեցնում է 792,2 քառակուսի կիլոմետր տարածք (դեպարտամենտի ամենափոքր շրջանն է)[2][3]։ Հյուսիսում սահմանակցում է Բելգիայի Լյուքսեմբուրգ մարզին, արևելքում՝ Մյոզ դեպարտամենտին, հարավում՝ Վուզիեի շրջանին, արևմուտքում՝ Շառլևիլ Մեզիերի շրջանին։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 58.136[4]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 75,2 մարդ/կմ2[5]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Սեդան քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։
Արագ փաստեր Սեդան, Երկիր ...
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Արդեններ |
Վարչկենտրոն | Սեդան |
Բնակչություն | ▼56 483 մարդ (հունվարի 1, 2021)[1] |
Տարածք | 792 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Վիրտոն և Նեշատո |
Փակել