From Wikipedia, the free encyclopedia
Սեբաստիան Բրանտ (գերմ.՝ Sebastian Brant, 1458[1][2][3][…] կամ 1458[4], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[5] - մայիսի 10, 1521[6][7], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]), գերմանացի ականավոր երգիծաբան, բանաստեղծ, իրավաբան։
Սեբաստիան Բրանտ Sebastian Brant | |
---|---|
Ծնվել է | 1458[1][2][3][…] կամ 1458[4] |
Ծննդավայր | Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[5] |
Վախճանվել է | մայիսի 10, 1521[6][7] |
Վախճանի վայր | Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, երգերի հեղինակ, բանաստեղծ-փաստաբան, փիլիսոփա և գրող |
Լեզու | միջնադարյան լատիներեն |
Կրթություն | Բազելի համալսարան |
Գիտական աստիճան | իրավունքի դոկտոր |
Գրական ուղղություններ | գերմանական Վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Stultifera navis?, Freidank?, Ship of Fools?, Thesmophagia?, Esopi appologi sive mythologi?, Beschreibung etlicher gelegenheyt Teutsches lands? և Hymnus 'Pange lingua gloriosi'? |
Աշխատավայր | Բազելի համալսարան |
Ամուսին | Elisabeth Bürgis? |
Զավակներ | Onophrius Brant? |
Sebastian Brant Վիքիպահեստում |
Սեբաստիան Բրանտը ծնվել է 1458 թվականին Ստրասբուրգում՝ Ստրասբուրգի քաղաքային խորհրդի անդամ Դիբոլտ Բրանտի և նրա կնոջ Բարբարայի ընտանիքում։ 10 տարեկան հասակում՝ 1468 թվականին, կորցնում է հորը[8]։ Բրանտի կյանքի մասին մինչև նրա ուսումնառության սկիզբը Բազելի համալսարանում ոչինչ հայտնի չէ։ Գրականագետների կողմից Բրանտի կենսագրությունը բաժանվում է երկու մասի՝ Բազելյան շրջան (1475-1500 թթ.) և Ստրասբուրգյան շրջան (1500-1521 թթ.)[9]։
Սեբաստիան Բրանտը 1475-1485 թվականներին ուսանում է Բազելի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Ուսումնառության ավարտից անմիջապես հետո նա ամուսնանում է Բազելի բնակչուհի Էլիզաբեթ Բուրգիսի հետ։ Այս ամուսնությունից ծնվում են վեց երեխա։ 1489 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և սկսում է Բազելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասավանդել եկեղեցական և քաղաքացիական իրավունք։ 1492 թվականին Բրանտը մեկ տարով դառնում է նույն ֆակուլտետի դեկան։ Բացի դասախոսական աշխատանքից նա զբաղվում է նաև փաստաբանությամբ, իրավաբանական խորհրդատվությամբ և դատավորությամբ։ Բրանտն իր ազատ ժամանակն ամբողջությամբ տրամադրում է գրական գործունեությանը։ Այս ժամանակաշրջանում է, որ նա գրում է իր գլուխգործոցը համարվող «Հիմարների նավը» (գերմ.՝ Narrenschiff) երգիծական պոեմը[10]։ 1500 թվականին Սեբաստիան Բրանտը լքում է Բազելը և իր ընտանիքով հանդերձ բնակության է տեղափոխվում Ստրասբուրգ[11]։
Ստրասբուրգ վերադառնալով Սեբաստիան Բրանտն ստանձնում է քաղաքային Սինդիկուսի պաշտոնը, իսկ 1502 թվականին դառնում է Ստրասբուրգի կանցլեր, այսպիսով ստանձնում քաղաքի կառավարումը։ 1550 թվականին Գենտում Սրբազան Հռոմեական կայսրության նորընտիր կայսր Կառլ V-ի առջև ներկայացնում է Ստրասբուրգ քաղաքը[12]։
Սեբաստիան Բրանտն ստեղծագործել է հիմնականում լատիներեն և գերմաներեն լեզուներով։ Նա իր ժամանակի ամենանշանավոր և ամենաբեղմնավոր գրողներից մեկն է։ Նրանից մեզ են հասել բազմաթիվ կրոնական ու աշխարհիկ բնույթի բանաստեղծություններ, զանազան կրոնական և իրավաբանական հարցերին նվիրված երկեր, ժամանակագրություններ։ Բրանտի գլուխգործոցը համարվում է «Հիմարների նավը» երգիծական պոեմը, որտեղ նա սուր քննադատության է ենթարկում իր ժամանակաշրջանի արատները։ Այս ստեղծագործությունը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով և մեծ տարածում է ունեցել հասարակության լայն շրջանակներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.