հասարակական, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Հացպանյան (փետրվարի 12, 1962, Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա - հունվարի 20, 2018, 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1]), հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ։
Սարգիս Հացպանյան Սարգիս Հացպանեան | |
Կրթություն՝ | Փարիզի համալսարան (1989) և Սորբոն |
---|---|
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 12, 1962 |
Ծննդավայր | Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա |
Վախճանի օր | հունվարի 20, 2018 (55 տարեկան) |
Վախճանի վայր | 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1] |
Քաղաքացիություն | Թուրքիա, Ֆրանսիա և Հայաստան |
Ծնվել էր Թուրքիայի Ալեքսանդրետտա քաղաքում։ Ֆրանսահայ պոետ և հակաֆաշիստ Միսաք Մանուշյանի քրոջ թոռն է[2]։ 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում էր Հայաստանում։
1990-ականների սկզբին անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին»։ 1993 թվականին մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը[2]։
2008 թվականի նոյեմբերի 4-ին, Հացպանյանը հայտարարեց որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում[3]։ Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրանք առաջադրեց սուտ մատնության հոդվածով, իսկ նոյեմբերի 10-ին Հացպանյանը կալանավորվեց[4]։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման[3][5]։ 2011 թվականի հունիսի 9-ին, նա համաներմամբ ազատ արձակվեց[6]։
2018 թվականին հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է` 2018 թվականի հունվարի 20-ին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.