Սառա Սամպայո (պորտ.՝ Sara Pinto Sampaio, հուլիսի 21, 1991(1991-07-21)[1], Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի մոդել։

Արագ փաստեր Սառա Սամպայո անգլ.՝ Sara Sampaio, Ծնվել է ...
Սառա Սամպայո
անգլ.՝ Sara Sampaio
Thumb
Սառա Սամպայոն 2014 թվականին
Ծնվել էհուլիսի 21,1991
ԾննդավայրՊորտուգալիա Պորտուգալիա
Քաղաքացիություն Պորտուգալիա
Ազգությունպորտուգալացի
ԿրթությունԼիսաբոնի համալսարան
Մասնագիտությունմոդել
 Sara Sampaio Վիքիպահեստում
Փակել

Գործունեություն

Սամպայոն դարձավ հայտնի երբ հաղթեց Cabelos Pantene 2007 մրցույթում[2]։ Գովազդել է Axe բրենդի մարմնի սփրեյը ԱՄՆ–ում։ 2012 թվականին նա դարձավ Calzedonia բրենդի գովազդող մոդելը, որի նկարահանումները կայացան Հունաստանում և Ճամայկայում[3], և հայտնվեց պորտուգալական Vogue ամսագրի շապիկին։ Ինչպես նաև Իրինա Շեյքի հետ միասին հայտնվեց Replay–ի գարուն/ձմեռ և Ադրիանա Լիմայի հետ Blumarine–ի գարուն/ձմեռ հավաքածուների ցուցադրություններին։ 2013 թվականին հայտնվելով պորտուգալական GQ ամսագրում, նա կոչվեց որպես «աշխարհի ութերորդ հրաշալիք»։ Հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ GQ, Elle, Vogue, Glamour, Sports Illustrated և այլն։ 2013 թվականի նոյեմբերի 13–ին մասնակցեց Victoria's Secret–ի նորաձևության շոուին, քայլելով բրենդի մեկ այլ գծի՝PINK–ի համար[4]։ Իսկ արդեն 2015 թվականին դարձավ Victoria's Secret–ի Հրեշտակ։

Մրցանակներ

  • Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2011 թվական
  • Լավագույն կին մոդել, Vogue Portugal նորաձևության մրցանակաբաշխություն, 2011 թվական[5]
  • Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2012 թվական
  • Լավագույն կին մոդել, Vogue Portugal նորաձևության մրցանակաբաշխություն, 2012 թվական[6]
  • Տարվա բացահայտված, ¡Hola! ամսագիր, 2013 թվական[7]
  • Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2014 թվական
  • Տարվա սկսնակ մոդել, Sports Illustrated ամսագիր, 2014 թվական
  • Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2015 թվական

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.