![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/2.und3.Br%25C3%25BCcke.jpg/640px-2.und3.Br%25C3%25BCcke.jpg&w=640&q=50)
Սատանայի կամուրջ (Շվեյցարիա)
կամուրջ Շվեյցարիայում / From Wikipedia, the free encyclopedia
Սատանայի կամուրջ (գերմ.՝ Teufelsbrucke), երեք կամուրջներ Շվեյցարիայի Ռեուս գետի վրա, Անդերմատ գյուղի մերձակայքում, գտնվում է Ալպերում՝ Սեն Գոթարդ լեռնանցքից 12 կմ հյուսիս։
![]() | |
Անունով | սատանա |
Երկիր | ![]() |
Տեղանք | Անդերմատ |
Տեսակ | կառույց և քարե կամուրջ |
Հատում է | Ռեուս |
Ճանապարհ | list of cultural properties in Andermatt? |
Ժառանգության կարգավիճակ | Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[1] |
![]() | |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Bridge_of_the_devil_231317.jpg/640px-Bridge_of_the_devil_231317.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/CH-NB_-_Teufelsbr%C3%BCcke%2C_alte_-_Collection_Gugelmann_-_GS-GUGE-KELLER-H-E-8.tif/lossy-page1-640px-CH-NB_-_Teufelsbr%C3%BCcke%2C_alte_-_Collection_Gugelmann_-_GS-GUGE-KELLER-H-E-8.tif.jpg)
1230-1707 թվականներին Անդերմատում գոյություն ուներ փայտե կամուրջ։ Առաջին քարե կամուրջը կառուցվել է Ռեուսի ձորում 1595 թվականին ։
Ըստ լեգենդի երկար ժամանակ տեղացիներին այդպես էլ չի հաջողվել կամուրջ կառուցել, քանի որ գետի կատաղի հոսքը ամեն անգամ քանդում էր նորացված կամուրջը։ Այնուհետև սատանան (որի անունով անվանվել է կամուրջը) պայմանավորվել է շինարարների հետ, առաջարկել օգնել կամուրջի կառուցմանը այն պայմանով, որ նա կվերցնի այն անձի հոգին, ով առաջինը կհատի կամուրջը։ Կամուրջը կառուցվել է, բայց տեղացիները խորամանկել են՝ կամրջի վրա առաջինը բաց թողնելով այծ։ Լեգենդի հիշատակին Սատանի կամուրջի մոտ գտնվող ժայռի վրա կարմիր ներկով նկարեցին սատանա և այծ ։ Այս պատկերները գոյատևել են մինչ օրս։ Սատանայի կամուրջը նեղ քարե կամար է՝ շուրջ 25 մ երկարությամբ, որը կառուցվել է կիրճի վրա՝ 22-23 մ բարձրությամբ։