Սաբալան, Սահվարզան (պարս.՝ سبلان), Հայկական լեռնաշխարհի՝ բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Արարատից հետո, Իրանի տարածքում։ Գտնվում է բարձրավանդակի ծայր արևելքում՝ Ղարադաղի կամ Հայկական լեռներում։ Իրանական Ատրպատականի ամենաբարձր գագաթն է, հանգած հրաբուխ։ Բարձրությունը 4 811 մետր է։

Արագ փաստեր Սավալան, Տեսակ ...
Սավալան
Տեսակլեռ
Երկիր Իրան
Վարչատարածքային միավորԱրդաբիլի նահանգ
ԼեռնաշղթաԷլբուրս
Բարձրությունը ծովի մակարդակից4811 մետր
Հարաբերական
բարձրություն
3283 մետր
Սմիթսոնիան կոդ232002
Փակել

Կազմված է անդեզիտներից, տրախիտներից, տուֆերից։ Հնագույն խառնարանի եզրերը մասնատված են կառերով, նրա հյուսիսային լանջին կան սառցադաշտ, հատակին՝ լիճ, հարավային լանջին՝ ծծմբային տաք աղբյուրներ։ Գագաթը ամբողջ տարին ծածկված է ձնով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավալան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 261

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.